Եթե ընդդիմությանը չհաջողվի հասնել այդ ընտրակարգը վերացնելուն, ապա Կոնգրեսում հակված են մեծամասնականով թեկնածուներ առաջադրել բոլոր 41 ընտրատարածքներում։ Համենայնդեպս, երեկ հնչած կարծիքներն այդպիսին Էին։ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հայտնեց, որ իրենց կուսակցությունը եւս կողմ Է բոլոր 41 ընտրատարածքներում մեծամասնական թեկնածուներ առաջադրելուն։ «Եթե Ընտրական օրենսգրքում փոփոխություն չկատարվի, մենք պիտի պատրաստ լինենք պայքար ծավալել բոլոր ընտրատարածքներում, կարողանանք արժանի թեկնածուներ ունենալ, որոնք այդ պայքարում կարող են դիմակայել իշխանական թեկնածուին եւ հաղթանակով դուրս գալ»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»