Լրահոս
Օրվա լրահոսը

Սմարթֆոնի հաճախակի օգտագործումը խորացնում է սթրեսը

Հունվար 19,2012 10:17

Բրիտանացի հոգեբանները պարզել են, որ էլ-փոստը կամ սոցցանցերի թարմացումները պարբերաբար ստուգելը չի թեթևացնում հոգեբանական սթրեսն, այլ ավելի է խորացնում այն:

«Մարդիկ ավելի ու ավելի հաճախ են օգտվում սմարթֆոններից, որպեսզի արագ արձագանքեն բոլոր նորություններին, սա էլ մեծացնում է նրանց կախվածությունը»,- ասում է ուսումնասիրության ղեկավար Ռիչարդ Բոլդինգը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ սովորաբար գնում են սմարթֆոններ, որպեսզի ավելի լավ կատարեն իրենց պարտականությունները: Սակայն ժամանակի ընթացքում սարքը սկսում է օգտագործվել գլխավորապես անձնական նպատակներով:

«Բոլորին էլ անհրաժեշտ է դադար, այլապես առաջանում է վտանգ, որ ստրեսն ու լարվածությունը կարող են ազդել օգտագործողի հարաբերությունների վրա, խորհուրդ եմ տալիս ուղղակի ճնշված ու լարված պահերին մի կողմ դնել սմարթֆոնն ու հանգստանալ»,- նշում է Բոլդինգը:

PCNews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031