Լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով Երեւանի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստը նախագահող դատավոր Սամվել Մարդանյանը 18.01.2012թ. որոշում կայացրեց դատավարությունը կրկին տեղափոխել Տավուշի մարզ, ք.Իջևան:
Դատավորը որոշումը հիմնավորեց, գտնելով, որ արտագնա դատական նիստերի ժամանակ հասարակական կարգի պահպանումը դժվար է իրականացվում, որի հետեւանքով դրսեւորվում է անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ եւ առաջանում է խոչընդոտ նիստի բնականոն ընթացքին, չհարցաքննված վկաների մեծամասնությունը բնակվում է Տավուշի մարզի վարչական տարածքում, պետք է պահպանել գործի ողջամիտ ժամկետում քննությունը:
Դատավորի բոլոր հիմնավորումները մտացածին են և և չունեն իրական հիմքեր :
Հասարակական կարգի պահպանմանը, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու հետ կապված խնդիրները չեն կարող պայմանավորված լինել դատական նիստի անցկացման տեղով կամ վայրով: Նման խնդիրների բացառման միակ երաշխիքը արդար դատաքննության իրականացումն է, որը չի ապահովվում դատավորի կողմից:
Կարդացեք նաև
Վկաների, ինչպես նաև դատաքննության մյուս մասնակիցների մեծամասնության համար ավելի մատչելի է հենց Երևանում դատական նիստի անցկացումը, որի հետ կապված մինչ այժմ դատավարության որևէ մասնակցի կողմից բողոքներ կամ հարցադրումներ չեն ներկայացվել ոչ դատարանին, ոչ էլ հանրությանը:
Դիտարկելով, մինչ այժմ տեղի ունեցած դատական նիստերի ընթացքը, գտնում ենք, որ դատավոր Սամվել Մարդանյանը իր որոշմամբ փորձում է խորացնել վկաների վրա կիրառվող ճնշումները եւ հաստատել ինքնասպանության վարկածը հասարակության, ԶԼՄ-երի կողմից դատավարությանը հետևելուն, հասարակական վերահսկողություն իրականացնելուն խոչընդոտելու միջոցով:
Դատական նիստերի վայրը փոխելու վերաբերյալ դատավորի որոշումը գնահատում ենք արդար դատաքննության իրականացումից խուսափելու, քննչական մարմինների կողմից հորինված և դատախազության կողմից հաստատված քրեական գործը դատարանում նոտարական վավերացմանը հասցնելու փորձ, որն ի սկզբանե ձախողված է:
Պահանջում ենք ՀՀ արդարադատության խորհրդից, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահից միջոցներ ձեռնարկել, իսկ դատավոր Ս.Մարդանյանից փոխել որոշումը և դատական նիստերը վերսկսել Երևանում:
Բանակն իրականում հասարակական նախաձեռնություն