Լրահոս
Օրվա լրահոսը

Քոքոբելյանը հույս ունի, որ իշխանությունը կգնահատի պահի լրջությունը

Հունվար 19,2012 00:18

Այսօր Հայաստանի առջեւ ծառացած ամենամեծ մարտահրավերը առաջիկա ընտրություններն ազատ, արդար անցկացնելն է: Դրա անհրաժեշտությունն առերեւույթ կարեւորում է նաեւ իշխանությունները:  Aravot.am-ի հարցին, թե՝ արդյոք իրականում իշխանությունները դրան պատրաստ են, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանն արձագանքեց. «Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկա որեւէ գիտակից մարդ, որը չի գիտակցում դրա անհրաժեշտությունը, որովհետեւ դրան հաջորդելու են նաեւ նախագահական ընտրությունները, եւ ակնհայտ է, որ ոչ ազատ ու արդար, այլ կերպ ասած՝ կեղծված ընտրությունների դեպքում իշխանությունն իր խնդիրը չի լուծելու, իրավիճակը նորից բորբոքվելու է եւ նախագահական ընտրությունների շեմին ժողովուրդը նորից լինելու է փողոցում: Չեմ  ուզում կարծել, որ իշխանությունը սա չի հասկանում եւ չի պատկերացնում իրավիճակը: Ես վստահ եմ, որ բոլորը, այդ թվում՝ իշխանությունները, պատկերացնում են իրավիճակի լրջությունը, բայց նաեւ այնքան միամիտ չեմ, որ կարծեմ,թե շատ ազատ ու արդար ընտրություններ են լինելու: Լինելու են ճնշումներ, ուղղակի հույս ունենք, որ դա առանձնապես մեծ ցնցումներով կամ կեղծիքներով չի ուղեկցվի եւ զանգվածային բնույթ չի կրի»:

Գնահատելով  «Ազատ դեմոկրատների»՝  նոր խորհրդարանում հայտնվելու շանսերը, կուսակցության ղեկավարն ասաց. «Անկախ ամեն ինչից մենք առաջին հերթին ակտիվ ենք լինելու, պայքարելու ենք քաղաքակիրթ մեթոդներով եւ քաղաքական  լծակներով, որպեսզի հանրության հնարավորինս լայն շրջանակի համար հասկանալի եւ ընկալելի լինենք, եւ փորձելու ենք ավելի մեծ աջակցություն ստանալ հասարակության կողմից: Մենք շեշտը դնելու ենք հասարակության գիտակից այն հատվածի վրա, որն իր ապագան  կապում է Հայաստանի ու մեր երկրում բարեկեցիկ ապրելու եւ ոչ թե Հայաստանը լքելու հետ: Նաեւ բավարար ռեսուրսներ ունենք առաջիկա ընտրություններին մասնակցելու համար՝ ե՜ւ մարդկային ռեսուրսի, ե՜ւ կազմակերպչական, ե՜ւ ներկայացվելիք ծրագրի առումով: Վստահաբար ասում եմ, որ բոլոր ընտրատեղամասերում կունենանք մեր վստահված անձինք, բոլոր ընտրատարածքներում կունենանք  նախընտրական շտաբներ, ունենք նաեւ ընտրություններին մասնակցելու մեծ փորձ ունեցող կուսակցականներ ու համակիրներ, եւ գիտենք պայքարի, նաեւ կեղծիքներին դիմակայելու բոլոր մեթոդները: Մենք մեր ուսերին ընտրություններ շատ ենք տարել եւ լավ ենք պատկերացնում այդ գործընթացը: Առաջիկայում առիթ կունենաք դրանում համոզվելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031