Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյանը ոչ բիզնես ունի, ոչ պատգամավոր է ուզում դառնալ

Հունվար 18,2012 23:35

Այսօր ԴԱՀԿ-ում կայացած խորհրդակցությունից հետո ԴԱՀԿ ղեկավարը` Միհրան Պողոսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին` իր բիզնեսների եւ հետագա պլանների մասին, ասել է, որ այն բանից հետո, ինչ 2007-ին նշանակվեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, վաճառեց իր բիզնեսները, եւ հիմա ոչ մի բիզնես չունի, իսկ իր եկամուտի ու ֆինանսական ապահովվածության աղբյուրը միայն անշարժ գույքն է. «Ես միայն «Քեթրին»-ի ու որոշ խանութների շենքերի սեփականատերն եմ, որոնք վարձով եմ տվել: Դրանք ինձ բավարարում են»: 

Ինչ վերաբերում է խոսակցություններին` պատգամավոր դառնալու մտադրության կամ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար դառնալու մասին, ապա, Միհրան Պողոսյանը հերքեց այդ լուրերի հավաստիությունը` ասելով, որ նման բաներ ինքը միայն մամուլից է իմանում:

Կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփվել են ԴԱՀԿ ծառայության գործունեության 2011թ. գործունեության արդյունքները: Ըստ այդմ`2011թ. բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 14 մլրդ  դրամի սահմանագիծը,  հարուցվել է 91.604 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա  83.310-ի դիմաց, աճը կազմել է 110%։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031