Լրահոս
Օրվա լրահոսը

Անժելայի «տղամարդու» դատը` հունվարի 24-ին

Հունվար 18,2012 22:03

Հունվարի 24-ին Երևանի Կենտրոն, Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվելու դերասանուհի Անժելա Սարգսյանի գործով դատական նիստը։

Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ կկայանա Կարեն Արեյանի գործի քննությունը: Հիշեցնենք, որ դերասանուհու պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները հենց Կարեն Արայանը` հանցագործ աշխարհում հայտնի նախկին «օրենքով գող» Շուրիկի տղան էր գցել համացանց: Արայանի նկատմամբ քրեական գործ էր հարցուվել ՀՀ Քրեական օրենսգրքի 144 հոդվածի (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 հոդվածի (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հատկանիշներով, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը, եւ նա այժմ էլ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031