Երեկ ԶԼՄ-ները բուռն քննարկում էին, թե Նոր Զելանդիայում բնակվող մի աղջիկ՝Թինա Բեզնեցը, ինչպես է աճուրդի հանել իր հետույքը: Նա առաջարկել էր տատու անել իր հետույքին եւ մեկնարկային գինը 5000 ֆունտ ստերլինգ սահմանելով՝ արդեն ստացել էր 170 հազար մարդու հայտ։
Հաշվի առնելով, որ մեր շոու բիզնեսի սկանդալային ներկայացուցիչներից մեկը՝ Ջուսը, զուգարանի թղթով ձայնասկավառակներ է թողարկել՝ Aravot.am-ը երգչուհուց հետաքրքրվեց՝ ինքը կարո՞ղ է նման քայլի գնալ եւ հետույքը կամ մարմնի որեւէ այլ մաս աճուրդի հանել: Ջուսը պատասխանեց, որ ոչ: Բայց ոչ թե նրա համար, որ պատրաստ չէ, այլ՝ որ մեր երկրում դրա համար փող տվող չկա. «Կարելի էր անել այդպիսի բան, եթե մարդիկ դրա համար փող տային, բայց քանի որ այստեղ ընդհանրապես փող չի ֆռում ու շոու-բիզնես չկա, դա այստեղ ուղղակի չի գործի, կծիծաղեն ուղղակի»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն կարծում ես` հայտ չի՞ լինի, ինչին ի պատասխան նա ասաց, որ այո, ինքն այդպես է մտածում. «Այստեղ ես պատրաստ չեմ իմ մարմնի որեեւէ մաս աճուրդի հանել, իսկ ուրիշ երկրում ես ինձ լրիվ ուրիշ ձեւ կպահեի: Մոսկայում` լրիվ ուրիշ բան, որովհետեւ այնտեղ շոու-բիզնես կա, այնտեղ քեզ ուրիշ ձեւ պիտի պահես, Եվրոպայում` լրիվ ուրիշ ձեւ: Պետք է էնպիսի բան անես, որ հետաքրքիր լինի ու մարդկանց կողմից դա ընդունվի: Իմ արած բոլոր քայլերը սկանդալային են Հայաստանի համար, բայց ոչ սկանդալային` Մոսկվայի համար: Եթե Մոսկվայում լինեի` ես էլ աճուրդի կհանեի, կարող էի, իսկ թե մարմնի որ մասս աճուրդի կհանեի` կգցեի ինտերնետ, թե որը ավելի շատ ձայն կհավաքեր` այն ժամանակ կտեսնեի»:
Փետրվարին լինելու է Ջուսի նոր տեսահոլովակի պրեմիերան`«Beauty of life», այնտեղ երգչուհին կբացահայտի կյանքի գեղեցկությունը, եւ մարմնի այն մասերը, որոնք «ընդունելի» կլինեն հայ հասարակության համար:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ