Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար (Հարցում, տեսանյութ)

Հունվար 18,2012 20:38


panel management

Այսօր տեղեկացրել ենք, որ «Gallup International» ասոցիացիան անցկացրել է «Երջանկության բարոմետր տարեվերջյան հետազոտությունը», որի արդյունքներով պարզվել է, որ հարցաշարում այս տարի ավելացված հարցին` «Համարո՞ւմ են իրենց երջանիկ հայերը, թե՞ ոչ», մեր հայրենակիցների 70%-ը դրական է պատասխանել: Երջանիկ լինելու վերաբերյալ հարցը թեեւ այդ հարցման հիմնական մեխը չէր, բայց ամենաերջանիկը համարվելու փաստը վերջին օրերին Հայաստանում ամենաքննարկվողներից մեկը դարձավ: Որոշ մարդիկ էլ «Gallup International»-ի արած այս հարցմանը սկսեցին քաղաքական գնահատականներ տալ: «Gallup Internetional»-ի հայաստանյան ներկայացուցիչ MPG փորձագիտական ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հերքեց դա՝ ասելով, որ իրենց կազմակերպությունը երբեք քաղաքական բնույթի հարցումներ չի արել:

Aravot.am-ը եւս մեր համաքաղաքացիների շրջանում փոքր հարցում անցկացրեց՝ հասկանալու, թե իսկապե՞ս իրենց երջանիկ համարողները մեծ թիվ են կազմում, թե՞ ոչ եւ ինչի՞ հետ են կապում երջանկությունը մարդիկ: Երջանիկ լինել-չլինելւ վերաբերյալ հակասական կարծիքներ լսեցինք: Հարցվածների մի մասը երջանկությունը չէր կապում երկրի հետ, իսկ որոշ համաքաղաքացիներ էլ երջանկությունը պատկերացնում էին միայն հայրենիքից դուրս: Մեզ հանդիպած զույգերից մեկն էլ իրենց ամենաերջանիկը համարեց. «Իրար սիրում ենք, երջանիկ ենք»:

Լեւոն Գասպարյանն, օրինակ, իրեն երջանիկ է համարում, որովհետեւ. «Ունեմ լավ ընտանիք, երեխաներ, թոռներ,  պարտք չեմ անում, պարտք չեմ տալիս, այդպես կարողանում եմ ընտանիքս պահել»:

Ներսիկ Կարապետյանն ասում է՝ երջանիկ լինել չի կարող, որովհետեւ երկու երեխաներն արտերկիր են գնացել՝ աշխատելու, ինքն էլ տարիքով կնոջ հետ մենակ է մնացել Երեւանում. «Ո՞նց կարող եմ երջանիկ լինել: 26 հազար դրամ թոշակ եմ ստանում, իմ կոմունալ ծախսերը չի հերիքում, հարուստ էլ չեմ ուզում լինել, ուզում եմ միայն փոքր ապահովվածություն եւ ընտանիքս ինձ հետ լինի»:

Գրող Ռազմիկ Դավոյանն էլ երջանկության եւ այդ հարցման վերաբերյալ հետեւյալ կարծիքը հայտնեց. «Երջանիկ ենք, որ մեր հողի վրա ենք ապրում, երջանիկ ենք, որ հայրենիք ունենք, երջանիկ ենք, որ կարող ենք մեր ժողովրդի հետ հաղորդակցվել, դարդին դարդակից լինել, ուրախությանն էլ՝ ուրախակից: Այնպես որ ճակատային հարցեր եւ նրանց ճակատային պատասխաններ սպասելն անհեթեթություն եմ համարում: Եթե ամբողջ աշխարհով մեկ գործ չունեն, բայց փող ունեն եւ գնում են այդ տեսակ հարցախույզի, որ որոշեն, թե երջանկությունը քանի տոկոս է եւ այլն, անհեթեթություն է…»:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031