« Վաաայ, այդ օրերը իմ համար առանձնահատուկ են: Նախ՝ սոցիալական ցանցերում եմ ակտիվություն ցուցաբերում և մյուսներին էլ տրամադրում, օրինակ սոց. ցանցերում տեղադրում եմ Ռեալի նկարներից, վիդեոներից և այդպես մրցում եմ Բարսայի երկրպագուների հետ: Իսկ խաղի ժամանակ վերցնում եմ Ռեալի լոգոյով շարֆը և սկսում դիտել այն», – ասում է «Ռեալ» – ի մոլի երկրպագուհի Գայանե Աբասյանը:
Այդպես էլ պետք է լիներ, քանի որ սպասվում է աշխարհի ամենադիտարժան ֆուտբոլային հանդիպումներից մեկը՛ Մադրիդի
«Ռեալ» -ը ընդդեմ « Բարսելոնա յի», այլ կերպ ասած «Էլ Կլասսիկո »: « Էլ Կլասսիկոն»-միշտ էլ հայտնի է եղել իր դիտարժանությամբ, որն ավելի են թեժացնում երկու թիմերի երկրպագուները: Անկախ նրանից, թե ինչ թիմի եք Դուք երկրպագում, չեք կարող չդիտել այս հանդիպումը, որովհետև այն լի է գեղեցիկ պահերով, գոլերով և բորբոքված կրքերով:
«Ռեալի» մի այլ երկրպագու պատմում է, թե ինչպես են նրան ծաղրում Բարսայի երկրպագուները այն ժամանակ, երբ նա դուրս է գալիս «Ռեալի» մարզաշապիկով, ասելով թե « «Ռեալը» թիմ չէ և չի կարող հասնել «Բարսային»: Սակայն նա չի վհատվում և ուշադրություն չի դարձնում, քանի որ համոզված է, որ «Ռեալը» շատ բաներ կապացուցի խաղադաշտում: Իսկ Բարսայի երկրպագուներից Հայկ Լևոնյանը պատմում է. « Ռեալի դեմ հանդիպումները շատ մեծ նշանակություն ունեն Բարսելոնայի համար: Նրանց հակամարտությունը լավագույնն է ֆուտբոլային աշխարհում: Ուստի և երկրպագուները շատ մեծ լարվածությամբ են սպասում այդ խաղին: «Էլ Կլասսիկո»-ից առաջ համացանցում երկու թիմերի երկրպագուներն էլ վիճում են, փորձում ապացուցել, թե որ թիմն է ավելի լավը, նույն ընթացքում էլ վիրավորում իրար: Սակայն իմ կարծիքով դա սխալ է, և ես, ինքս լինելով Բարսայի երկրպագու, հարգանքով եմ վերաբերվում Ռեալին և նրա երկրպագուներին»: Հանդիպումից առաջ բազմահազար երկրպագուներ խաղադրույքներ են կատարում այդ հանդիպման վրա: Ի դեպ`«Ռեալի» հաղթանակը այս խաղում գնահատվում է 2.66 գործակից, ոչ-ոքին` 3.30 գործակից, իսկ « Բարսելոնայի »-ի հաղթանակը` 2.54 , ըստ « Vivaro » բուքմեյքերական ընկերության:
Հարություն Հովհաննիսյան