Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունն ու ՏԻՄ-երը պետք է մասնակցեն «Տաք ձմեռ եւ տնային խնամք» ծրագրին

Հունվար 18,2012 17:56

Երեք տարի առաջ «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը սկսեց «Տաք ձմեռ եւ տնային խնամք» ծրագիրը՝ Լոռու մարզի Վանաձոր եւ Տաշիր քաղաքներում: Եռամյա աշխատանքներն ամփոփելու համար կազմակերպության ներկայացուցիչներն այսօր Վանաձորում մամլո ասուլիս էին հրավիրել:

«Ծրագրի իրականացումը կարեւոր է, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ձմռանը տաքություն չապահովելու պատճառով մահացությունների թիվը շատանում է»,- ասում է «Տնային խնամք եւ տաք ձմեռ» ծրագրի ղեկավար Ֆլորա Սարգսյանը:

 Շահառուների եռամսյա տաք ձմեռն ապահովելու համար 38 հազար դրամ է պետք: Քաղաքապետարաններն արդեն ստացել են նամակները, սակայն չեն հասցրել արձագանքել, իսկ «Տաք ձմեռ եւ տնային խնամք» ծրագրի ֆինանսավորող գերմանական Կարիտասը պայման է դրել. ծրագիրը շարունակելու համար ներգրավել պետական եւ տեղական իշխանությունների՝ յուրաքանչյուր շահառուի համար 1000 դրամ սիմվոլիկ ներդրումով: Մարզի 2 քաղաքներում կա ծրագրի 160 շահառու:

Վանաձորի քաղաքապետի սոցիալական հարցերով խորհրդական Աշոտ Կարապետյանը նշում է, որ 100 հազար դրամը մեծ գումար չէ, սակայն բյուջեի այլ ծախսերի տողի տակ, գումարն առանձնացված չէ: «Մենք արդեն վճարել ենք այդ գումարները ու եթե համայնքները չվճարեն փաստի առաջ ենք կանգնելու»,- ասում է «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության տնօրեն Անահիտ Մխոյանը:

Ծրագրերն իրականացվում են նաեւ Շիրակում եւ Գեղարքունիքում՝ ընդհանուր 360 շահառուի համար:

 

Նելլի ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031