Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովը հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը

Հունվար 18,2012 17:16

Ֆրանսիայի Սենատի իրավական հարցերով հանձնաժողովն այսօր մերժել է Սենատ ներկայացված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` այն համարելով հակասահմանադրական:

Ինչպես Մեդիամաքս-ի հետ զրույցում հաղորդել է Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը, հանձնաժողովի անդամները 23 կողմ, 9 դեմ եւ 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժել են օրինագծի տեքստը:

Հրաչ Վարժապետյանի փոխանցմամբ,  հանձնաժողովի անդամները հորդորել են սենատորներին հրաժարվել հունվարի 23-ին Սենատում նախատեսված օրինագծի քննարկումից` պատճառաբանելով, թե 2011 թ. մայիսին Սենատը չէր ընդունել նմանատիպ օրինագիծը:

 «Այնուամենայնիվ, հանձնաժողովի այդ դիրքորոշումը չի կարող խանգարել Սենատի լիագումար նիստում հունվարի 23-ին սպասվող քննարկմանը, քանի որ ներկա պահին սենատորների մեծամասնություն կողմ են օրինագծի քննարկմանը»,- Մեդիամաքս-ին ասել է Հրաչ Վարժապետյանը` հավելելով, որ օրինագիծն արդեն փոխանցվել է Սենատի օրակարգ, որն արդեն իսկ հաստատված է:

Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավարը նաեւ նշել է, որ Սենատի նախագահ Ժան Պիեռ Բելը վերջերս հայտարարել է, որ թեեւ կողմ չէ նմանատիպ օրինագծերի քննարկմանը Սենատում, բայց չի խոչընդոտի գործընթացին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031