Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերգեյ Դանիելյան. Քաղաքական գործիչը զուգարանի թղթի նման է՝ օգտագործեցին, գնաց (Տեսանյութ)

Հունվար 18,2012 16:47

Այսօր «Հայելի» ակումբում խոսելով արվեստագետների քաղաքականացվելու մասին, դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ) հայտարարեց, որ ինքը բոյկոտում է քաղաքականությունը եւ մասնավորապես ընտրությունների ժամանակ ինչ-որ մեկի «դրոշի» ներքո հանդես չի գա. «Արվեստագետը պիտի չեզոք մնա, ես էդ գործում չկամ»:

«Պալատական» արվեստագետների ու նրանց  պատկերներով «Իմ զենքը…» պաստառների մասին խոսելիս, դրանք ծաղրող Ռուբեն Հախվերդյանին Յոժն ասաց. «Պատկերացնում եմ Ձեր դեպքում Ձեր զենքը ինչը կլիներ»: Իսկ դրանից առաջ Հախվերդյանը խոսել էր իր օրգաններից մեկը Սարոյանի օրինակով հայրենիքում թողնելու մասին:

Սերգեյ Դանիելյանն արվեստագետներին առաջարկեց չծախվել՝ «Էդ ինչքա՞ն փող պիտի տան, որ կանգնեք ինչ-որ դեպուտատի, նախագահի կամ օլիգարխի կողքին»:

Այնուհետեւ հավելեց. «Շուտով կսկսեն ձեզ լիքը բաներ առաջարկել, չգիտեմ՝ ով կերգի, ով կպարի կամ կարտասանի, բայց ես խորհուրդ եմ տալիս, որ գոնե էդ բանը, որ անում եք, ինչ-որ մեկի կողքին կանգնած չանեք, խոստումները սուտ են, դո՛ւք էլ եք վարկաբեկվում: Եթե ես արվեստագետ եմ, համերգ եմ դրել, դա իմ աշխատանքն է, որ անում եմ, բայց եթե այդ համերգը ինչ-որ լոզունգի տակ եմ անում, նշանակում է՝ որեւէ մեկի ջրաղացին ջուր եմ լցնում: Վաղը կպարզվի, որ էդ մարդը հանցագործ է, եսիմ ինչ է: Հետո ձեզ են հիշելու, ձեր արածը, թե չէ քաղաքական գործիչը զուգարանի թղթի նման բան է, օգտագործեցին, գնաց»:

Դերասանն ասուլիսում անդրադարձավ նաեւ մեր իրականությանն ու օրենքներին, որոնց անկատարությունը մեկնաբանեց սեփական օրինակով. «Վերջերս նորից տեխասմոտր եմ անցել: 20 տարվա ընթացքում չհասկացանք՝ տեխստուգատես Հայաստանում ո՞նց պետք է անցնեն: Ամեն անգամ բան են փոխում, դա նշանակում է, որ էն մարդը, որ ստեղծում է օրենք, շիմպանզեի ուղեղ ունի…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031