Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է թագավոր պատգամավորը, ո՞վ` գողը

Հունվար 18,2012 16:38

Այսօր ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը հրավիրած ասուլիսում խոսելով մեծամասնական ընտրակարգի մասին` ասաց. «Դուք շատ լավ գիտեք մեր իրավիճակը, թե ինչ է եղել ամեն տարի մեծամասնականի ժամանակ: Եթե թեկնածուներից մեկը տանիք վերանորոգի, ասֆալտ անի, դա պատգամավոր չի, ընտրություն չի: Ես նրանց հետ մի դահլիճում նստել եմ` գիտեմ ովքեր են: Եթե ուզում եք այս պառլամենտը փոխվի` առաջարկում ենք մեծամասնականը հանել, չեմ ասում, որ դա վատ գաղափար է, բայց Հայաստանի պայմաններում դա անընդունելի է, որովհետեւ սա է մեր սոցիալական վիճակը եւ այդ վիճակից օգտվողներ կան: Սա է այն իրավիճակը, երբ որ գողը չի նստած բանտում, այլ գնումպատգամավոր է դառնում, մի քանի կոպեկ մարդկանց փող են տալիս` իրենց թագավոր են ասում»:

Aravot.am-ը պարոն Սարգսյանից հետաքրքրվեց, թե գողեր, թագավորներ ասելով` կոնկրետ մարդկա՞նց նկատի ունի, թե՞ ընդհանուր դաշտի մասին է խոսքը` նա պատասխանեց. «Գիտեք, ինձ համար դա խնդիր չի, ես պառլամենտում եմ իրենց ասել, ինչ որ ասել եմ, ես հիմա անունը տամչտամ` հարցը դա չի, իրենք բոլորն էլ գիտեն, որ համակարգն է այդպիսին: Ո՞ր մեկինը ասեմ, որը` չասեմ»:

Մեր դիտարկմանը, որ բոլորս գիտենք կոնկրետ մարդու, որին թագավոր են կոչում` պարոն Սարգսյանը վստահեցրեց, որ հարցը միայն նա չէ. «Ինքը չի: Կան, որ իրենց գյուղի, քաղաքի մակարդակով են այդպիսին, իսկ էն մեկը շատ մեծ բարեգործություններ է անում` դրա համար աչքի է ընկնում, մյուսները ստվերի մեջ են: Ինձ անհատը չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է` մենք մեր երկրում կարո՞ղ ենք նորմալ համակարգ ստեղծել, թե՞ ոչ, սա է խնդիրը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031