Կարելի էր մեր ընթերցողներին առաջարկել գտնել մի քանի տարբերություն այս լուսանկարներում, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ իրականում տարբերությունը մեկն է: Այն է, թե Հայաստանի հատկապես որ մի նախագահին է տրվում նույն նվերը՝ ադամանդակուռ շղթայով հովազը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, որ փորձ էր արվել պարզել, թե ի՞նչ արժե Նոր տարվա միջոցառման ընթացքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից Սերժ Սարգսյանին տված այս նվերը, ի՞նչ արժողության են այդ ադամանդները, որոնցով պատված է հովազի վիզը եւ արդյոք դրանց արժեքը չի՞ գերազանցում բարձրաստիճան պաշտոնյաներին թույլատրելի նվերի շեմը` 100 հազար դրամը: ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը սակայն միայն պատասխանել էր. «ՀՀ նախագահի կողմից ստացված նվերների ճակատագիրը, բնականաբար, որոշվել եւ որոշվում է ՀՀ օրենսդրության պահանջներին խիստ համապատասխան»: