«Մոսկվիչկա» սուպերմարքեթը, որը պատկանում է Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն, արդեն քանի օր է՝ ՀԴՄ կտրոն չի տալիս: Այսօր այս տեղեկությունը լրագրողներից մեկը հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին: Պարոն Ալավերդյանը հյուրընկալվել էր «Հայելի» ակումբում՝ ներկայացնելու հարկային ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները:
Հարցին, թե ինչպե՞ս է, որ այդ խոշոր սուպերմարքեթը վրիպել է հարկայինի աչքից եւ արդյոք հարկային տեսուչները նման խախտում չե՞ն արձանագրել, Արմեն Ալավերդյանը պատասխանեց. «Մենք ունենք խանութների մեծ ցանցեր, Հայաստանում չկա այնպիսի տնտեսվարող սուբյեկտ, որ տարվա ընթացքում ինչ-որ խախտում արած չլինի: Ինչ վերաբերում է ՀԴՄ կտրոններին, ապա՝ այո, լինում է այնպես, որ սուպերմարքեթների վաճառողները որոշակի, հատկապես՝ երեկոյան ժամերին ՀԴՄ կտրոն չեն տալիս, մենք ստանում ենք նման տեղեկատվություն մեր «թեժ գծին», եւ մեր աշխատողներին համապատասխան հանձնարարականով անմիջապես ուղարկում ենք տվյալ օբյեկտ: Եվ եթե այդպիսի խախտում են արձանագրում՝ միանգամից տուգանում ենք: Առաջին անգամ տուգանքը 150 հազար է, 2-րդ անգամ՝ 300 հազար եւ 5 օրով գործունեության կասեցում, 3-րդ անգամ 600 հազար դրամ է եւ 10 օրով կասեցում: Այս տարի, օրենքի փոփոխությունից հետո, խոշոր սուպերմարքեթները պետք է ավելի զգույշ լինեն, որովհետեւ, եթե ՀԴՄ կտրոն չտան եւ այդ խախտումը արած լինեն 2-րդ անգամ, տուգանքի չափը կկազմի, հաշվետու ժամանակահատվածի, հասույթի 2 %-ի չափով»:
Հարցին՝ այնուամենայնիվ տուգանվե՞լ է «Մոսկվիչկան», պարոն Ալավերդյանն ասաց.
Անդրադառնալով Փարիզյան սուրճի սեփականատիրոջ՝ օրերս արած այն հայտարարությանը, թե իրեն 24 ժամ ժամանակ են տվել՝ հարկային պարտավորությունները կատարելու, ՊԵԿ-ի փոխնախագահն ասաց.
Կարդացեք նաև
«Նրա ասածից արդեն մի քանի 24 ժամ է անցել: Մեր օրենսդրությամբ այդպիսի բան չկա՝ գործարարի առաջ 24 ժամվա խնդիր դնել պարտքը վճարելու: Օրենքը հստակ ասում է՝ պարտքն առաջացել է 10 օրվա մեջ՝ պետք է այն վճարել, եթե չի վճարում, նրա հարկային հաշիվները կարող են դատարանի վճռով կալանվել: Եթե դատարանի վճիռն էլ չի օգնում, գույքի բռնագանձման հայց է ներկայացվում, եթե այդ էլ չի օգնում, դա արդեն տեւում է 180 օր եւ այդ ժամանակը լրանալուց հետո սնանկացման հայցով մտնում են դատարան»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ