Լրահոս
Օրվա լրահոսը

Կորել է 300 մարդ եւ 1 տեղական հեռուստաընկերություն

Հունվար 18,2012 14:52

Անցած տարվա սեպտեմբերի 17-ին «Թարմացված, բայց սխալաշատ» հրապարակմամբ  տեղեկացրել ենք, որ այլ մարզպետարանների նման, Տավուշի պաշտոնական կայքն էլ թարմացվեց, նորացվեց ժամանակակից տեսք ու լրացուցիչ հնարավորություններ ստացավ, սակայն կայքում բազմաթիվ են սխալ տեղեկությունները:

Մեր հրապարակումից հետո դրանք ուղղվել են, սակայն մասամբ:

Օրինակ՝ «ընդհանուր տեղեկություններ» բաժնում նշված է, որ մարզում գործում է տեղական 3 հեռուստաընկերություն: Մինչդեռ մարզպետարանում պետք է որ լավ իմանային. Տավուշում տեղական 2 հեռուստաընկերություն կա`«Տավուշ» եւ «Իջեւան ստուդիա»:

Նույն բաժնում, մարզի բնակչության թիվը մի տեղ նշված է 134 700, մի այլ տեղ`134 400 մարդ: Ո՞ւր են կորել 300 հոգին: Ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության պետ Աիդա Աչինյանից տեղեկացա, որ մարզի բնակչության մասին տվյալները, մարդահամարի արդյունքները պատրաստ կլինեն ապրիլին: Ըստ Աչինյանի` 2011թ. հունվարի 1-ի դրությամբ մարզի բնակչությունը կազմել է 134 600 մարդ:

Մարզխորհրդի նիստերում Արմեն Ղուլարյանը համայնքների ղեկավարներին պարբերաբար հորդորում է կայքին տրամադրել իրենց համայնքներին վերաբերող ընդգրկուն, ճիշտ տվյալներ: Փաստորեն՝ չեն տրամադրում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031