Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայանտառում» պետական այրեր են, ինչ հանձնարարում են՝ անում են

Հունվար 18,2012 14:34

«Վարչապետից հանձնարարական կար՝ անհատույց եղեւնու ճյուղեր տրամադրել կենտրոնական տոնածառի համար: Մենք պետական այրեր ենք, մենք անում ենք այն, ինչ մեզ հանձնարարում են ու մենք տվեցինք 6 հազար հատ ճյուղ»,-այսօր «Հենարան» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այն հարցին, թե ինչո՞ւ է միայն Երեւանի տոնածառի համար թույլատրվել եղեւնու ճյուղեր հատել՝ այսպես պատասխանեց գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Պետրոսյանը:

Aravot.am-ի հարցին էլ, թե ի՞նչ փուլում է Սյունիքի մարզի Սիսիանի անտառտնտեսության աշխատակիցների կողմից արձանագրված ճյուղահատման դեպքի քննությունը, երբ ծառերը հատող մարդիկ նշել էին, որ իրենք Սիսիան քաղաքի գլխավոր տոնածառի համար են եղեւնու ճյուղեր կտրում եւ ունեն համապատասխան թույլտվություն՝ պարոն Պետրոսյանը հայտնեց, որ ինքն այդ գործից ընդհանրապես տեղյակ չէԿարծում եմ իրավապահներից պետք է հարցնեք»:

Ռուբեն Պետրոսյանի տվյալներով, Ամանորի նախօրեին Ջաջուռում գրանցվել էր 28 սոճու հատման դեպք. «Կտրվել էին ծառերի կատարները, սակայն տեղափոխել չէին հասցրել: 2011 թվականին արձանագրվել է ապօրինի ծառահատման 2425 դեպք, իսկ 2010-ին` 2 520»:

Ըստ նրա, վերջին 20 տարիների ընթացքում, Հայաստանի անտառները շատ են տուժել, բայց կան վայրեր էլ, որ ծառահատումների հետեւանքով անտառը երիտասարդացել է. «Օրինակ Գուգարքի տարածաշրջանում հատված  անտառի տեղում այժմ երիտասարդ անտառ է բարձրանում»:
Այն դիտարկմանը, որ Տաշիրի տարածաշրջանում արդեն 2-րդ տարին է հրդեհներ են լինում եւ ենթադրվում է, որ դա դիտավորություն է, որպեսզի ապօրինի ծառահատումների հետքերը վերացվեն, «Հայանտառի»-ի տնօրենը պատասխանեց. «Բացառում եմ, որ դիտավորություն լինի»:

Ինչ վերաբերում է Թեղուտում հանքի շահագործման համար համատարած ծառահատումներին, ապա ըստ բանախոսի, դրանց տեղում 2 անգամ ավելի շատ ծառեր են տնկվելու:

Հարցին, թե իրենք որպես պետական կառույց, ինչո՞ւ չեն մասնակցել կառավարության այն քննարկումներին, որոնք վերաբերում են անտառահատումներին, նա պատասխանեց. «Մենք տվել ենք մեր եզրակացությունը»: Հարցին էլ, թե ինքն ինչպես է քվեարկել, Ռուբեն Պետրոսյանը պատասխանեց. «Մենք պետական այրեր ենք»:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031