Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում պարգեւատրվեցին մայրենիի լավագույն ուսուցիչները, դրսի լավագույն երիտասարդական կազմակերպություններն ու «Կտոր մը հայրենիք» երիտասարդական հայագիտական հետազոտությունների, շարադրությունների մրցույթի հաղթողները:
Սահմանված էր երեք անվանակարգ, հաղթողները ստանում են պատվոգիր, դրամական պարգեւ, Հայաստանի մասին գրքեր եւ տեսասկավառակներ:
Մայրենիի լավագույն ուսուցչուհի ճանաչվեց Բուլղարիայի, Իրաքի, Իրանի, Վրաստանի, ԱՄՆ, ՌԴ հայկական դպրոցներում հայերեն ուսուցանող 49 մանկավարժ: Ամենաշատ պարգեւ ստացան մեր հարեւաններ Իրանի եւ Վրաստանի ներկայացուցիչ հայ ուսուցիչները:
Սփյուռքի նախարարության կարծիքով, առավել ակտիվ են Լիբանանի, Արգենտինայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ, Սիրիայի, Քուվեյթի, ՌԴ հայկական երիտասարդական կառույցները՝ 24 կազմակերպություն, ովքեր էլ պարգեւներ ստացան:
Կարդացեք նաև
Իսկ «Կտոր մը հայրենիք» մրցույթին մասնակցել են նաեւ տեղի երեխաները՝ ընդհանուր 28 հոգի: Առավել ակտիվ են եղել Գավառի համալսարանի սաները:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ