Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը սփյուռքին կսովորեցնի հայերեն խոսել եւ իրար օգնել

Հունվար 18,2012 14:04

ՀՀ սփյուռքի նախարարության այս տարվա բյուջեն մոտ 490 միլիոն դրամ է եւ դրանով նախարարությունը շարունակելու է իրականացնել ինչպես հին ծրագրերը, այնպես էլ նորերն է նախաձեռնելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ կշարունակվեն «Արի տուն», «Մեր մեծերը» ծրագրերը, մասնագիտական հետազոտությունները, համահայկական հավաքները:

2011 թվականին նախարարությունը կազմակերպել է 13 մասնագիտական համաժողով՝ «Հայ կնոջ դերը սփյուռքում», հայ սրտաբանների, լրագրողների, շինարարների եւ ճարտարապետների, սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների, գործարարների եւ առեւտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների եւ այլն: Այս ամենին մասնակցել են ավելի քան 150 երկրի հարյուրավոր ներկայացուցիչներ: Իսկ «Արի տուն» ծրագրով Հայաստան է եկել 812 սփյուռքահայ պատանի եւ աղջիկ՝ 35 երկրից: Անցած տարի 30 մեկօրյա դպրոց է բացվել Վրաստանում, Գերմանիայում, այլ երկրներում:

Դրսի հայ երիտասարդներին Հայաստանին մոտեցնելու համար էլ ստեղծվել են թե «Արի տուն» ծրագիրը, թե սփյուռքի երիտասարդ առաջնորդների դպրոցը, թե համահայկական երիտասարդական վիրտուալ խորհրդարանը: Նախարարությունը մտադիր է այս ամռանը կազմակերպել հայերենի դասընթացներ սփյուռքի երիտասարդների համար: Նախարարն ասաց, որ սահմանափակում, սակայն, չկա, եթե 40 տարեկան սփյուռքահայը ցանկություն հայտնի մասնակցել դասընթացին՝ խնդիր չի լինի: Բայց եթե մինչեւ 20-22 տարեկանների համար հայոց լեզվի դասընթացներին մասնակցությունը նման կլինի «Արի տուն» ծրագրին՝ Հայաստան կգան իրենց հաշվին, այստեղ կսովորեն պետության հաշվին եւ կապրեն հյուրընկալ ընտանիքներում, ապա մեծահասակների համար ուսուցումն էլի կլինի անվճար, իսկ կացարանի հարցը այլ լուծում կստանա:

Հրանուշ Հակոբյանը հայ բարերարներին կոչ արեց աջակցել հայապահպանության հարցում գլխավոր ու առանցքային դեր ունեցող գործոնի՝ լեզվի իմացությանն ուղղված հարցի լուծմանը:

Բացի սրանից, Հայաստանը կփորձի իրականացնել «Համայնքը համայնքին» շարժումը. մի երկրի բարվոք հայ համայնքը կամ ֆինանսապես ապահով հայը օգնի այլ երկրի հայկական կառույցի:

 Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031