ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօրվա ասուլիսում ասաց, որ ընտրությունների նախաշեմին բուհերի ռեկտորներին քաղաքական «սարսափելի» հրահանգներ է տվել:
«Խիստ քաղաքական հանձնարարական եմ տվել: Խստագույնս հետեւել իրենց ուսումնական հաստատություններում կուսակցությունների, կրթության եւ հանրակրթության օրենքների կատարմանը: Ոչ մի քաղաքական հանդիպումներ ու քննարկումներ բուհերի ներսում ու դասերի հաշվին: Բուհից դուրս , դասերից դուրս յուրաքանչյուր ռեկտոր, դասախոս, ուսանող իրավունք ունի լինել կուսակցության անդամ, գնալ միտինգների, քարոզել եւ այլն»,- ասաց նախարարը:
Նրա խոսքերով, բացի քաղաքական հրահանգից, ռեկտորներին հանձնարարել է նաեւ աշխատել ավելի լավ. «Որքան շոշափելի ու տեսանելի լինեն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքները, այդքան մեծ է իմ անձնական ու կուսակցական դիվիդենտը: Հատուկ վարչարարական լծակների կիրառման անհրաժեշտություն չկա, լավ մասնագիտական աշխատանքը լավագույն քաղաքական փիառն է կրթության ոլորտում մեզ համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ