Լրահոս
Օրվա լրահոսը

Սողանքի գոտու բնակիչները պետք է տարհանվեն, բայց ո՞ւր

Հունվար 18,2012 13:36

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի 2011թ. հոկտեմբերի 26-ի հանձնարարականի հիման վրա Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում սողանքի գոտու իրավիճակն ուսումնասիրելու եւ առաջարկություն ներկայացնելու համար ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի մեջ ընդգրկվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության, ԱԻՆ փրկարար ծառայության, նույն նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության, Տավուշի մարզային փրկարարական վարչության, Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցներ, Գետահովիտ համայնքի ղեկավար Սարգիս Ղազարյանը: Խումբը նոյեմբերի 18-ին կատարել է սողանքային գոտու ակնադիտական ուսումնասիրություն: Գյուղի հին գերեզմանատան վերեւի թաղամասում սողանքային տեղամասն ընդգրկում է 5 հա տարածք, որը ներառված է Հայաստանում առավել ակտիվ սողանքային տեղամասերի ցանկում: Այնտեղ ինժեներաերկրաբանական հետազոտություններ եւ դրանցից բխող հակասողանքային միջոցառումներ չեն արվել: Տեղանքը 30-40 աստիճան թեք է: Աշխատանքային խմբի ուսումնասիրությամբ պարզվել է, որ սողանքի եւ դրա ազդեցության վտանգավոր գոտում են գտնվում 91 առանձնատուն, գետահովտցի Վալերիկ Ղազարյանի տան 6 բնակիչներն արդեն տարհանվել են, Շամիր Արզումանյանի տունը գտնվում է կիսափլուզված վիճակում: Աշխատանքային խումբն արձանագրել է, որ սողանքային լանջի կայունությունը խախտված է, ցանկացած բնածին կամ տեխնածին ազդեցություն կառաջացնի հողի ակնթարթային սահք: Աշխատանքային խումբը գտնում է, որ հարկ է մասնագիտացված կազմակերպությունների միջոցով այդտեղ իրականացնել ինժեներաերկրաբանական հետազոտություններ, իսկ մինչ դրանք կատարելը հարկ է իրականացնել ժամանակավոր բնույթի միջոցառումներ՝ կատարել սողանքի գոտում առկա ճեղքերի կավե տոփանում, բացառել սողանքային լանջում գոյություն ունեցող խմելու եւ կոյուղու ցանցերից արտահոսքերը, արգելել սողանքային լանջում կառուցապատման աշխատանքները: Աշխատանքային խումբն ուսումնասիրության արդյունքում եզրակացրել է. «Կարեւորելով բնակիչների անվտանգությունը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գետահովիտ համայնքի սողանքային տեղամասում հակասողանքային միջոցառումների իրականացումը տեխնիկապես բարդ խնդիր է եւ պահանջում է երկարատեւ ժամանակ ու զգալի ներդրումներ, ուստի անհրաժեշտ է առաջնահերթ իրականացնել սողանքից վնասված եւ վթարային վիճակում գտնվող անհատական բնակելի տների բնակիչների վերաբնակեցումը»: Սակայն եզրակացությունից պարզ չէ, թե քանի՞ առանձնատան բնակիչներ եւ որտե՞ղ  պետք է վերաբնակեցվեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031