Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Նազարյանի գործով դատն այսուհետեւ տեղի կունենա Իջեւանում (ֆոտոշարք)

Հունվար 18,2012 13:30

Պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մահվան գործով այսօր ժ.12-ին նշանակված դատական նիստը նախագահող Սամվել Մարդանյանը հետաձգեց:

Որպես պատճառ նշվեց արտագնա նիստերի ժամանակ հասարակական կարգի պահպանության անհնարինությունը, նաեւ երեկվա անկարգությունները: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 24-ին ժ. 14-ին՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի՝ Ռուբեն Մարտիրոսյանի «Ներողություն, մենք հայտարարություն ունենք»-ը դատավորը չլսեց եւ հեռացավ:

Նիստերի դահլիճից չէին հեռանում ամբաստանյալների հարազատները, որոնց կարծիքով կատարվածը խուլիգանություն է.«Մայրաքաղաքից հեռացնում են, որպեսզի մարդիկ չտեսնեն ինչ է կատարվում»: «Մարդակերներ, հանցագործներ»,- բղավում էին նրանք:

«Ինչ են ուզում իմ տղայից»,- հարցնում էր ամբաստանյալ Ադիբեկ Հայրապետյանի մայրը՝ Ջավահիր Հովհաննիսյանը. «Մեր երեխաներին զենքի նման պահում են այստեղ, ինչ են ուզում՝ չգիտենք: Ի՞նչ է արել Ադիբեկը: Տղայիս 1 տարի 7 ամիս է, նստացրել են, էլի բանակին զինվոր եմ տվել, 17 օր է, ծառայում է: Այս դատական գործը շինծու գործ է: Մայր եմ՝ կդիմանա՞մ:Ամեն օր վախը սրտիս մեջ է»: Ադիբեկի մայրն ասաց, որ ամբաստանյալներին բոլորին ծեծել են եւ ծեծով ցուցմունքներ կորզել:

PrevPhoto
NextPhoto

Ի դեպ, Հարութիկ Կիրակոսյանի հայրը «Aravot.am»-ին ասաց, որ երբ անցյալ տարի գնացել են Գայի (նախկին Խաթունախ) գյուղ, վկա Արման Մնացականյանի հայրն ասել էր, որ այնքան են իր որդուն ծեծել, որ արյուն էր միզում:

Դատական կարգադրիչներն ազատեցին դատարանը հարազատներից, կանխելով հնարավոր բախումները:

Ամբաստանյալների հարազատները Արտակ Նազարյանի հարազատների հետ բողոքի ցույց կազմակերպեցին ՀՀ նախագահի նստավայրի մոտ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031