Լրահոս
Օրվա լրահոսը

Վտարում՝ առանց փոխհատուցման

Հունվար 18,2012 13:31

Վտարման ժամանակ ուշաթափվում է 84-ամյա տատիկը, որն ամուսնու հետ էր գնել նշված տունը:

Քառասուն տարի առաջ Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշենի 6 փողոցի 45 տան բնակիչ Ազատ Սերգեյի Վարդանյանը վաճառեց իր տան փողոցի կողմի 3 սենյակները, որը  կազմում էր 60քմ: Գնորդի՝ Ռոստոմ Պարսամի Գրիգորյանի հետ կնքեց պայմանագիր, ստանալով տասը հազար ռուբլի:

Փաստաբան Արմեն Մարտիրոսյանը մտադիր է պայքարել:

Պայմանագրի կնքման ժամանակ ստորագրեցին «թաղի լիազոր» Մեսրոպ Մարկոսյանը, հարեւաններից 3-ը:

Ռոստոմ Գրիգորյանի ընտանիքի երեխաները՝ Ռազմիկը, Ռաիսան, Ռոզան, հաճախեցին տարածքի թիվ 64 դպրոցը, օգտվեցին «Էրեբունի» պոլիկլինիկայի ծառայություններից: Ընտանիքը բարեխղճորեն մուծում էր իր զբաղեցրած տարածքի կոմունալ բոլոր ծախսերը:

2011թ. մարտի 18-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության առնվեց Գրիգորյանների հայցը՝ իրենց տան նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին եւ Վարդանյանների հակընդդեմ հայցը՝ տան նկատմամբ օգտագործման իրավունքը դադարեցնելու, այն սեփականատիրոջը՝ տվյալ դեպքում Վարդանյաններին վերադարձնելու պահանջի մասին: Վաճառողը՝ Ազատ Վարդանյանն իր մահկանացուն կնքել էր եւ նրա որդին՝ Սերգեյը,  ներկայացնում էր իրենց ընտանիքի շահերը:

Գրիգորյաններին դատարանում ներկայացնում էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արմեն Մարտիրոսյանը: Ա. Մարտիրոսյանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ Վարդանյանը տան ներքին առուծախի պայմանագիր կնքելով՝ ըստ էության հրաժարվել է իր սեփականության իրավունքով պատկանող բնակարանից, հետագայում էլ կատարելով որոշակի գործողություններ, ակնհայտ է դարձրել տան նկատմամբ իր տիրապետման, օգտագործման, մեկուսացման մասին. «Վարդանյանը երբեւէ չի խոչընդոտել վիճելի տանն իմ վստահորդների՝ Գրիգորյանների բազմանդամ ընտանիքի անդամների բնակվելուն, նրա համաձայնությամբ Գրիգորյանները կնքել են ջրամատակարարման, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի սպառման պայմանագրեր, կատարել վճարումներ սկսած 1973

Դատական ակտերի հարկադիր կատարողները հարեւաններին էլ չեն լսում:

թվականից՝ փաստացի ձեռքբերման պահից»: Ի դեպ, նշենք, որ Ազատ Վարդանյանը մահացել է 2008թ., իսկ նրա ժառանգությունը գույքի փաստացի տիրապետման հիմքով ընդունել է նրա որդին՝

«Լավ պրծանք». սոցիալապես անապահով ընտանիքի գույքը փողոցում է:

Սերգեյը, որն էլ դարձել է դատավարական կողմ: Գնորդ Գրիգորյանի անունից հանդես էր եկել նրա որդին՝ Ռոլանդը, ինչը դատարանի գնահատմամբ պատշաճ չէր: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մեժեց Գրիգորյանների հայցը, բավարարեց Վարդանյանների հայցը, որով սկիզբ դրվեց գնորդի վտարման գործընթացին:

Դատարանը վճռեց նաեւ «առանց փոխհատուցման դադարեցնել Ռոլանդ Գրիգորյանի օգտագործման իրավունքը Երեւանի Վարդաշեն 6 փողոցի թիվ 45 բնակելիի վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ»: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը, որը մտել է օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ բողոքը վերադարձվել է, եւ Գրիգորյանների ընտանիքը վտարվել է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031