Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը հեգնե՞լ են, թե երջանիկ են (Տեսանյութ)

Հունվար 18,2012 14:33


«Gallup International» ասոցիացիան անցկացրել է «Երջանկության բարոմետր տարեվերջյան հետազոտությունը», որի արդյունքներով պարզվել է, որ հարցաշարում այս տարի ավելացված հարցին` «Համարո՞ւմ են իրենց երջանիկ հայերը, թե՞ ոչ», մեր հայրենակիցների 70%-ն իրեն երջանիկ է համարել: Այս հետազոտությունն անցկացվում է 1977 թվականից: Հարցումը, որի հարցաշարը մշակվել է Ցյուրիխում, անցկացվել է 58 երկրներում: Հարցումն անցկացվել է նախաամանորյա շրջանում` դեկտեմբերի 22-26-ը:

Հայաստանից հեռախոսային հարցման միջոցով 500 հոգի է իր կարծիքը ներկայացրել: Գանայում իրենց երջանիկ են համարել 82%-ը, Նիգերիայում` 89%-ը, Նիդերլանդներում` 81%-ը, Կոլումբիայում` 74%, Ադրբեջանում իրեն երջանիկ է համարել 58%-ը, Թուրքիայում 44%-ը: Այսօր «Արմատ» ակումբում նման արդյունքներ ներկայացրեց «Gallup Internetional»-ի հայաստանյան ներկայացուցիչ MPG փորձագիտական ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը: Նա տեղեկացրեց, որ Վրաստանում էլ է անցկացվել հարցումը, բայց այդ երկիրն ինչ-ինչ պատճառներով որոշել է չհրապարակել տվյալները:

Վերոնշյալ արդյունքներն առաջացրել է շատերի զարմանքը, եւ որոշ մարդիկ կասկածի տակ են առնում դրանք: Ի պատասխան երեկ ասուլիսում հնչած նման տեսակետների, Ա. Նավասարդյանը դրանք անվանեց «ջրի պզպզոց» եւ օրինակներ բերեց միջազգային փորձից, որ այժմ էլ հեռախոսային հարցումներ իրականացվում են: Նաեւ հավելեց, որ երջանկությանը վերաբերող հարցը եղել է երրորդը հարցաշարում եւ հնարավոր չէր, որ հարցվածները հեգնանքով պատասխանեին:

Aravot.am-ը այս առնչությամբ իր փոքր հարցումն է անցկացրել մեր համաքաղաքացիների շրջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031