Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ պաշտոնյաներին մեկ աջակցում են, մեկ անվանարկում

Հունվար 18,2012 12:14

Այդ ի՞նչ «մեղք» է գործել Պրեսկոտը, որ հայտնվել է հայրենի ընդդիմադիրների թուքումրի տարափի տակ։
Պրեսկոտը ընդամենը համարձակվել է իր տեսակետն ունենալ համամասնական ընտրակարգի հարցում։ Ավելի կոնկրետ՝ համարձակվել է չհամաձայնել այդ ընտրակարգի գովերգվող առավելությունների մասին Հայաստանի ընդդիմադիրների պնդումներին։
Այդքանը բավական էր։ Ու մի իսկական ինկվիզիցիոն հավատաքննության արշավ է սկսվել համազեկուցողի դեմ, մոտավորապես հետեւյալ սխեմայով՝ «ահա՜ թե ինչ, դուք, ուրեմն, համարձակվում եք չհամաձայնե՞լ, պարոն Պրեսկոտ։ Դե հիմա տեսեք, թե ձեր գլխին ի՛նչ օյին կբերենք։ Կասենք, որ ծախվել եք իշխանություններին ու ձեր անվստահության հարցը կբարձրացնենք ԵԽ ԽՎ նստաշրջանում…», եւ այսպես շարունակ։
Հայաստանի ներքաղաքական հարաբերություններում հաճախ կիրառվող անվանարկման ու շանտաժային մարտավարությունը մեր քաղաքական իրողությունների համար սովորական մի բան է։ Ցավոք, նորություն չէ նաեւ գործի բերումով մեր երկրին առնչվող օտարերկրյա գործիչների ու կառույցների նկատմամբ նույն մարտավարության յուրովի կիրառումը։
Միայն վերջին 3-4 տարիներին քանի՞ անգամ է կրկնվել այդ դրսեւորումը. երբ, օրինակ, Եվրախորհուրդը կամ մեկ այլ կառույց, ասենք՝ ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Համարբերգը, Հայաստանի իշխանության հասցեին քննադատական բնույթի արտահայտություն է արել, ՀԱԿ-ի ու այլ թունդ ընդդիմադիրների կողմից բուռն աջակցություն է ստացել, տերպետրոսյանական քարոզիչները հանդես են եկել երկարաշունչ «վերլուծություններով», եւ այդպես շարունակ։
Իսկ հենց նույն կառույցները կամ գործիչները ասել են մի բան, որ չի «բռնել» Հայաստանի արմատականների նպատակների ու ծրագրերի հետ, ապա վայրկենապես մեղադրվել են ռասիզմի, ծախվածության, կոռումպացված ու կողմնակալ լինելու համար, օծվել «եվրոխիյար» եւ այլն։

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031