ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը պաշտոնապես պարզաբանել է, թե ինչու կոռուպցիայի դեմ պայքարը պատշաճ արդյունքներ չի տալիս: «Նախընտրական այս փուլում ՀՀԿ-ն անում է ամեն ինչ՝ ներկուսակցական առճակատումներից խուսափելու համար», ասվում է հաղորդագրության մեջ:
«Չորրորդ ինքնիշխանություն»
Հատված «Օրենք մեծամասնական ընտրակարգի մասին»
Կարդացեք նաև
Հոդվ. 5. Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների ներկայությունն ԱԺ դահլիճում չի խրախուսվում, իսկ նրանց կողմից մտքերի հայտնումն ընկալվում է որպես ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնի վարկաբեկման փորձ:
Սույն պահանջը Գալուստ Սահակյանի վրա չի տարածվում:
Հոդվ. 6. Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները տառապում են զանազան խրոնիկ հիվանդություններով եւ տեւական բուժում են ստանում արտասահմանում:
Կարճատեւ այցերով Հայաստանում գտնվող եւ պատահաբար խորհրդարանում հայտնված պատգամավորները.
ա. Սեղմում են կոճակներ,
բ. Համարձակվում են ընդդիմության ներկայացուցիչների, լրագրողների եւ ՀՀ պետականության հիմքերը խարխլող այլ արատավոր երեւույթների վրա,
գ. Արդարացնում են Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի գոյությունը:
«Չորրորդ ինքնիշխանություն»