Հատվածներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի հետ հարցազրույցից:
– Արդյոք ձեր կուսակցության ցուցակում ընդգրկվելո՞ւ է նաեւ երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի անունը։
– Պատասխանում եմ շատ կարճ եւ հստակ. Հայաստանի երկրորդ նախագահի անունը մեր ընտրացուցակում չի լինելու։ Ռոբերտ Քոչարյանը չի օգնում մեր կուսակցությանը, նա չի հովանավորել եւ չի հովանավորում այն։ Կրկնում եմ՝ մեր ցուցակը գլխավորելու է մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
– Պարոն Սաֆարյան, ձեր կուսակցության ղեկավարը ժամանակին հայտարարեց 50+1 խորհրդարանական քվեների վերաբերյալ։ Կուսակցության համար պահպանվո՞ւմ Է այս նշաձողը։
Կարդացեք նաև
– Իսկ ո՞ւմ Է հարկավոր այն քաղաքական ուժը, որի նպատակը հաղթանակը չէ։ Էլ ի՞նչ զորավար, եթե իր բանակը չի տանում հաղթանակի։ Մենք համախմբված ենք Գագիկ Ծառուկյանի շուրջ, ով մեզ առաջնորդում է դեպի հաղթանակ։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ
«Հայացք»