Տարոն Մարգարյանը քաղաքապետ դառնալուց անմիջապես հետո հայտարարեց, որ Աբովյան փողոցը կվերադարձնի երեւանցիներին: Ասել է թե՝ Կարեն Կարապետյանի սկսած գործը ավարտին կհասցնի: Խոսքը վերաբերում է հիշյալ փողոցի կապիտալ շինությունների ու կրպակների ապամոնտաժմանը: Շինություններ, որոնք այլանդակում են նախկին Աստաֆյանի տեսքը: Եվ ահա ազդեցիկ մարդկանց պատկանող անճոռնի խանութները մի քանի օրից կքանդվեն: Երեկ երեկոյան հայտնի «Գարդերոբը» եւ նրա հարակից խանութները փակվեցին:
«Հայացք»