ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ամփոփելով 2011 թվականի աշխատանքները` կարեւորել է երեք խնդիր: Նախ, ըստ նախարարի, ՀՀ ֆինանսների նախարարությունը ստուգել է իր ղեկավարած նախարարության եռամյա գործունեությունը եւ որեւէ խախտում չի հայտնաբերել: Ապա, նախարարի հավաստմամբ, անցյալ տարիներին աճել է ՀՀ-ում սփյուռքահայ երկքաղաքացիների քանակը: Եթե մինչեւ 2008 թվականն այդ թիվը կազմում էր երեք հազար, ապա, այժմ 30 հազար է:
Սփյուռքի նախարարության գործունեության շնորհիվ ՀՀ-ում աճել է նաեւ զբոսաշրջությունը` մոտ 25-տոկոսով: «ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադրումից 2009 թվականից առ այսօր սփյուռքը դարձել է մեզ համար հավերժ ներկայություն»,- հայտարարեց Հրանուշ Հակոբյանը:
Մանրամասները` քիչ ուշ:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ