«Ժողովուրդ»-ի հարցը, թե հնարավոր է՝ Ալեքսանդր Արզումանյանը եւս հրաժարվի ՀՀ մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկած իր հայցադիմումից, մի փոքր վիրավորեց ՀՀ նախկին արտգործնախարարին: «Այդպիսի բան չի կարող լինել։ Միակ մարդը Հայաստանում ես եմ, որ 2007-ից մինչեւ հիմա ենթարկվում եմ քրեական հետապնդման։ Ես տարբեր գործերով եմ դիմել Եվրադատարան եւ սպասում եմ վճիռների՝ վստահ, որ հաղթելու եմ»,- ասաց պարոն Արզումանյանը՝ վստահեցնելով, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ նախկին քաղբանտարկյալներից որեւէ մեկը չի հրաժարվելու իր ներկայացրած հայցերից՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։
«Ժողովուրդ»