Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանգլադեշցի Համոն» ձերբակալվեց

Հունվար 18,2012 11:48

 

ԱՄ 20004-ի հանրահավաքի ժամանակ. կապույտ գլխարկովը «Բանգլադեշցի Համոն» է

Այսօր՝ հունվարի 18-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է 48-ամյա Աշոտ Ավետիսյանը: Ինչպես Aravot.am-ին հայտնում է Գագիկ Շամշյանը, Աշոտ Ավետիսյանը, որը բնակվում է Իսակովի պողոտայի 68 շենքում, աշխատում է «Նեպտուն» ՍՊԸ-ի տնօրեն:

Նա այսօր կեսգիշերին ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել Արաբկիրի բաժին:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր ժամը 00.15-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի եւ Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում նրա կողմից վարած BMW X-6 մականիշի 08ՈՕ888 համարանիշի ավտոմեքենային էր բախվել Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա  Գարիկ Նազարյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի 10ՏՕ737 համարանիշի ավտոմեքենան:

Դեպքի վայրում հավաքվածները պատմել էին, որ վթարից հետո Ա. Ավետիսյանը իջել էր ավտոմեքենայից եւ սկսել հայհոյանքներ տալով ծեծի ենթարկել Գ. Նազարյանին: Վերջինս մարմնական վնասվածքներ էր ստացել: Երբ ոստիկանները փորձել էին Ավետիսյանին տեղափոխել ոստիկանություն՝ նա չէր ենթակվել:

Աշոտ Ավետիսյանը ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

Նա հանրությանն ավելի շատ հայտնի է «Բանգլադեշցի Համիկ» մականվամբ, եւ մասնավորապես այն բանից հետո, երբ 2004-ի ապրիլի 5-ին «Ազգային միաբանության» հանրահավաքի ժամանակ մի խումբ սափրագլուխների հետ ձվեր նետեց Արտաշես Գեղամյանի վրա եւ ջարդեց այս ամենը նկարահանող լրագրողների ֆոտո եւ տեսախցիկները, բռնություն գործադրեց նրանց նկատմամբ: Եվ այդ ժամանակ, եւ հետո՝ «Տեցի կրուգում» տեղի ունեցած «ռազբորկա»-ին մասնակցության համար Աշոտ Ավետիսյանը արժանացել էր զուտ խորհրդանշական պատժի: Իսկ 2010 թվականին Տիգրան Մեծի պողոտայում նա վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու, որը մահացավ: Դեպքի վայրից Աշոտ Ավետիսյանը դիմել էր փախուստի: Եվ դրա համար էլի արժանացավ միայն տուգանքի:

Հավելենք նաեւ, որ մեր տեղեկություններով՝ Աշոտ Ավետիսյանը վերադառնալիս էր եղել Բաթումից Երեւան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031