Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ՀԱԿ-ը ժամանակին չսատարեց «Ընտրական օրենսգիրքը» բարեփոխելու ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ջանքերին

Հունվար 18,2012 11:37

Երբ ընդդիմադիր ուժերը հանդես են գալիս 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու պահանջով, իշխանությունը հակադարձում է, թե արդեն ուշ է Ընտրական օրենսգիրք փոխելը, քանի որ մայիսին ընտրություն է։ Իհարկե դժվար է մտածել դրանից անհեթեթ ինչ-որ բացատրություն, որովհետեւ ոչ մի տեղ կարծես թե սահմանված չէ, որ ասենք՝ ընտրությունից

երկու ամիս առաջ Ընտրական օրենսգիրքը դառնում է «Սուրբ Գիրք», եւ այն ձեռք տալու իրավունք այլեւս չկա։

Բայց ուշի ու շուտի պարագան ընդհանրապես ինչ-որ իմաստ կարծես թե պարունակում է այն կտրվածքով, թե ինչու ընդդիմադիր ուժերն այդպես միահամուռ չէին այն ժամանակ, երբ տեղի էր ունենում Ընտրական օրենսգրքի փոփոխություն։ Այդ ժամանակ Ժառանգությունն ու Դաշնակցությունը խորհրդարանում փորձում էին աշխատել այդ փոփոխությունների ուղղությամբ, իսկ ահա Հայ ազգային կոնգրեսը որեւէ կերպ չէր փորձում դրան խառնվել։ Եթե այն ժամանակ Կոնգրեսը դրան խառնվեր, միգուցե հնարավոր լիներ ամիսներ առաջ հնչեղություն տալ խնդրին եւ ձեւավորելով մեծ ալիք՝ առավել գգալի արդյունքի հասնել իշխանությանը համամասնական ընտրակարգ պարտադրելու հարցում։ Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունների միասնական այդ շարժումը կարող էր որոշակի տրամադրություն ձեւավորել նաեւ Եվրոպայում, որը դարձել է Հայաստանի օրենսդրական նախաձեռնությունների «ժյուրին»։

Ինչո՞ւ ոչ այն ժամանակ, երբ ԱԺ-ն Ընտրական օրենսգրքի փոփոխություններ էր անում։ Այդ հարցի պատասխանն էլ ընդդիմությունը կարծես թե չունի: Խնդիրն այստեղ որեւէ ուժի մեղադրելը չէ: Ի վերջո, ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք։ Բայց հարցն այստեղ այն է, թե արդյոք այդ ուշը պայմանավորվա՞ծ է նոր գիտակցության առկայությամբ, թե՞ ուշը

պայմանավորված է նրանով, ինչով ասենք՝ պայմանավորված էր «ոչ շուտը»։

Ակնհայտ է, որ «ոչ շուտը» պայմանավորված էր քաղաքական ուժերի մոտ բացարձակապես տարբեր խնդիրների առկայությամբ՝ ՀՅԴ-ն ու Ժառանգությունը փորձում էին, Ընտրական օրենսգրքի քննարկումներին ակտիվ մասնակցելով, իրենց համար որոշակի մեխանիզմներ եւ երաշխիքներ ամրագրել հաջորդ խորհրդարանում տեղ ունենալու համար, իսկ Հայ ազգային կոնգրեսը դրան չէր մասնակցում՝ թերեւս վստահ լինելով, որ հաջորդ խորհրդարանում իրեն չեն կարող տեղ չտալ։ Կոնգրեսը այդ ժամանակ ուներ իր հաշվարկները, ակնկալիքներն ու նպատակները եւ թերեւս հավատում էր, որ Արեւմուտքը կամ Ռուսաստանը Սերժ Սարգսյանին արտահերթ ընտրություն կամ Ղարաբաղի հարցի լուծում են պարտադրելու, ինչը թերեւս նույն բանն է, եւ պարտադրելու են խորհրդարանի մեծամասնությունից հրաժարվել հօգուտ Կոնգրեսի:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031