Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրամբարի պատվարին առաջացել է ճեղք

Հունվար 18,2012 11:17

Հունվարի 17-ին`ժամը 14.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզում`Մեծավանի ջրամբարի պատվարին առաջացել է ճեղք. կա ջրի արտահոսք:

Ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության  օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ Մեծավանի ջրամբարի պատվարի վրա երկաթբետոնե կառուցատարրերից կառուցված է 11x38x5մ չափերով աղետային (կատաստրոֆիկ) ջրթափ, որի աջակողմյան պատին` տարբեր հատվածներում, երկաթբետոնի քայքայ­ման հետևանքով առաջացել են ճեղքվածքներ, որտեղից առկա է ջրի արտահոսք` դեպի ջրընդունիչ խրամուղի:

Ժամը 19.40-ի դրությամբ վնասված պատի փլվելու և ջրամբարի ջրի կտրուկ արտահոսքի վտանգ չկար: Անվտանգության նկատառումներից ելնելով` ջրամբարը շահագործող կազմակերպության ղեկա­վարության հետ որոշվել և բացվել են ջրի արգելափակիչները, ջրի մակարդակը իջեցվում է մինչև անվտանգության սահ­մա­նա­եզր: Ջրամբարը նախատեսված չափով կդատարկվի 3-4 օրերի ընթացքում, որից հետո ջրի մակարդակը չի բարձրացվի, մինչև վերանորոգման աշխատանքների ավար­տը:

«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել