Լրահոս
Օրվա լրահոսը

Սովից տառապող գյուղացուն առաջարկում են աշխատավարձ եւ «բաց թողնում» ցուցարարի դեմ

Հունվար 18,2012 11:15

Այսօր պատահում են «խելագարներ», որոնք բնությունը փրկելու համար կռիվ են տալիս սեփականատիրոջ, նրա պաշտպան իշխանության եւ վերջինիս պաշտպան ոստիկանության դեմ։ Սակայն չբավարարվելով դրանով, սեփականատիրոջ հետ ուս ուսի, իշխանությունը բնապահպանների դեմ է հանում նաեւ ազգաբնակչությանը։ «Կեղծ բնապահպաններ», «գրանտակերներ» եւ նմանատիպ այլ կարգախոսներով տեղի բնակչությանը հանում է նրա շահերի իրական պաշտպանի դեմ։ Այստեղ է, որ երեւում է իշխանության դեմքը. սովից տառապող գյուղացուն առաջարկում է 50-100 հազար դրամ ամսական աշխատավարձ եւ «բաց է թողնում» նրա տարածքը ապականելու դեմ բողոքող ցուցարարի դեմ։ Գյուղացին, չհասկանալով, թե ով է իր իրական բարեկամն ու թշնամին, կատարում է իշխանության պատվերը։ Նա խառնվում է իր իսկական «թշնամու»՝ իրենց ունեցածը կորցնելու վտանգ զգացող տզրուկների թուլեքի հետ՝ ընդդեմ իրենց անվտանգությունը պաշտպանող անշահախնդիր մարդկանց։

«Նրաևք մեր դեմ կանգնել էին կոշտ պատի նման»,- ասում է բնապահպաններից մեկը։ Վաղը- մյուս օրը, ինչպես իմ ընկերոջ փորձն է վկայում, գյուղացին կվաստակի այնքան, որպեսզի ընտանիքով լքի այս երկիրը՝ իր երկիրը, եւ երբեք չմտածի վերադարձի մասին։ Սեփականատերն ու իշխանությունը վաղուց են հեռավոր ֆրանսիաներում ու իսպանիաներում բուն դրել՝ գնելով միլիոնանոց (ԱՍՆ դոլարով) առանձնատներ եւ իրենց զավակներին տեղավորել տեղի լավագույն բուհերում։ Իսկ մեզ՝ այս երկրում՝ մեր երկրում մնացածներիս, կմնա աղտոտված եւ թունավորված Հայաստանը։

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

«Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031