Նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով, հունվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի: Այցի շրջանակներում նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների երկկողմ հանդիպում:
Նույն օրը տեղի կունենա նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ