Այս տարվա ամռանը Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականը կարող է համալրված լինել «Մանչեթեր Յունայթեդի» երկու աստղերով: Նրանք են Դեւիդ Բեքհեմը եւ Ռայան Գիգզը: Ըստ օլիմպիադայի ֆուտբոլային մրցաշարի կանոնակարգի, հավաքականները պետք է համալրված լինեն մինչեւ 23 տարեկան ֆուտբոլիստներով, սակայն մարզիչներին նաեւ այդ տարիքային սահմանը գերազանցող երեք ֆուտբոլիստներ հայտավորելու իրավունք է տրվում: Եվ նրանցից երկուսը կարող են լինել Բեքհեմն ու Գիգզը: Ըստ անգլիական լրատվամիջոցների, երկու աստղերն էլ դեմ չեն մասնակցել օլիմպիական խաղերին:
ԶԼՄ-ները տեղեկացնում են նաեւ, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան դիմել է մինչեւ 23 տարեկան 191 ֆուտբոլիստի՝ օլիմպիական հավաքականում հանդես գալու առաջարկով: Բայց յոթ երիտասարդներ արդեն բացասական պատասխան են տվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ