Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կարգապահական վարույթ Ա. Գրիգորյանի նկատմամբ

Հունվար 18,2012 10:51

Փաստաբանների պալատի խորհուրդը, ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանի նախագահությամբ, հունվարի 9-ին կարճեց փաստաբան Արթուր Գրիգորյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը՝ պատճառաբանությամբ, որ գործերի (որոնց հիման վրա վարույթ էր հարուցվել) վաղեմության ժամկետներն անցած էին։ Այսինքն՝ կատարվել էին վեց ամիս առաջ։ Սակայն, մեր տեղեկություններով, վարույթը կարճելուց հետո ՓՊ-ն երկու նոր դիմում է ստացել կրկին Արթուր Գրիգորյանի հետ կապված, եւ այդ գործերի վաղեմության ժամկետների հետ կարծես թե խնդիր չկա։ Կարգապահական հանձնաժողովում այդ դիմումների հիման վրա նոր վարույթ է հարուցվել «Հրապարակին» դատի տված փաստաբանի դեմ։ Դիմումներից մեկը վերաբերում է մեր թերթում հանդես եկած, Արթուր Գրիգորյանի մատուցած ծառայություններից դժգոհ քաղաքացի Ալեքսանդր Վարդանյանի գործին։ Վերջինս Գրիգորյանի հետ պայմանագիր ունի կնքած, եւ նա մինչ այս պահը համարվում է Վարդանյանի փաստաբանը։ Մենք տեղեկացանք նաեւ, որ կրկին ՓՊ-ին է պատրաստվում դիմել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ներկայացուցիչը, որը վիճարկում է ՓՊ կարճման որոշումը եւ ներկայացնում նոր փաստեր՝ այս անգամ ժամկետի մեջ գտնվող գործով։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031