Երեկ Դավթաշենի բնակիչներից ահազանգ ստացանք, որ համատիրությունների աշխատակիցները զանգահարում են բնակիչներին եւ ասում, որ նրանք, ինչքան հնարավոր է շուտ, անձնագրերը պատճենահանեն, ու պատճենները տրամադրեն իրենց։ Պարզելու համար նման պահանջի պատճառը՝ հարցեր ուղղեցինք Դավթաշենի 1/1 համատիրության հաշվապահ Աիդա Նալբանդյանին, որն էլ այդ զանգահարողներից մեկն Է։
– Աիդա, ինչի՞ հաճար եք պահանջում բնակիչների անձնագրերի պատճենները։
– Երբ որ բնակիչը այստեղ բնակարանում վարձով Է ապրում, համատիրությունում նա պետք է ունենա բոլոր տվյալները, որպեսզի մենք իմանանք, թե ով է բնակվում տվյալ բնակարանում։ Հազար ու մի մարդ կա։
Դուք ինքներդ գիտեք, թե ինչ մարդիկ են լինում։ Գողություն է, սա Է, նա Է։
Կարդացեք նաև
Ու մեզ մոտ պետք Է ֆիքսված լինի, թե տվյալ բնակարանում ով է բնակվում։ Հարեւաններին ջրում են, քանդում են։ Հազար ու մի խնդիր կա։
– Բայց անձնագրի պատճենն ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ, ինչո՞ւ եք բոլոր բնակիչներից դրանք հավաքում։
– Մշտական ապրողների ցուցակները մենք ունենք, բայց ամեն տարի թարմացնում ենք։
– Դո՞ւք եք որոշել, որ այդպես է պետք անել։
– Ոչ, իմ ինչի՞ն է պետք։ Ինձնից ցուցակներ են ուզում։
– Ի՞նչ ցուցակներ են ուզում ձեզնից։
– Վարչական շրջանին մենք տալիս ենք աղբահանության ցուցակներ։ Բնակիչների անուն–ազգանուններ են գրված։ Երեք ամիսը մեկ՝ այդ ցուցակները թարմացնում ենք, որովհետեւ լինում են մահացողներ,
լինում են տեղափոխվողներ։
– Աղբահանության համա՞ր եք անձնագրերի պատճեններ պահանջում։
– Հա։
– Ինչո՞ւ եք հենց հիմա որոշել անձնագրերի պատճեններ հավաքել։
– Բա նոր տարի ենք սկսել։
– Բնակիչներն ասում են, որ իրականում այդ ամենը կապված է առաջիկա ընտրությանների հետ։
– Դե՛ դա բնակչի խնդիրն է։ Ընտրության համար… բնակիչն անձնագրային բաժնում գրանցված Է, այնտեղ իր տվյալները կան։ Ինչի՞ մասին է խոսքը։ Իսկ իմ ինչի՞ն է պետք դա:
– Դուք կուսակցակա՞ն եք։
– Իհարկե։
– Ո՞ր կոաակցությունից եք։
– Դա արդեն ձեր գործը չի։
– Եթե այս հարցը ձեզ վիրավորում է, կարող եք չպատասխանել։
– Հանրապետական կուսակցությունից եմ։
Ա. Գ.
«Հայկական ժամանակ»