Սուքիասյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը երեկ մեր թղթակցի հետ ունեցած զրույցում հաստատեց լուրն այն մասին, որ Խաչատուր Սուքիասյանը մտադիր Է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում:
Մեր թղթակցի այն դիտարկմանը, թե իշխանական շրջանակներն արդեն լուրեր են տարածում, թե Սուքիասյանի թեկնածությունը հնարավոր է չգրանցվի վերջին հինգ տարում մշտապես Հայաստանում չբնակվելու պատճառաբանությամբ, «ՀԺ»-ի զրուցակիցն ասել Է. «Խաչատուր Սուքիասյանը վերջին հինգ տարում մշտապես բնակվել Է Հայաստանում. ինչպես նախկինում, հիմա էլ նա հաճախ Է գործուղումների մեկնում, բայց դա որեւէ իրավական խոչընդոտ չի առաջացնի նրա թեկնածության գրանցման համար»:
Ինչպես հայտնի է, իշխող Հանրապետական կուսակցությունը մտադիր Է այս ընտրատարածքում առաջադրել Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի թեկնածությունը։
Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն այս ընտրատարածքում թեկնածու չի առաջադրելու։ Ենթադրվում է, որ Հայ ազգային կոնգրեսն այս ընտրատարածքում կպաշտպանի հենց Սուքիասյանը թեկնածությունը։
Կարդացեք նաև
«Հայկական ժամանակ»