Լրահոս
Օրվա լրահոսը

«Քուչի տղերքի» ժամանակը

Հունվար 18,2012 10:28

Օտարամոլության ախտն այնքան անհուսալիորեն է խորացած մեզանում, որ, թվում է, ամենավառ երեւակայություն ունեցողն անգամ կդժվարանա այլեւս դրա նոր դրսեւորումները գտնել։ Բայց ոչ. մենք դեռ կարողանում ենք գերազանցել ինքներս մեզ եւ երկնել այնպիսի գլուխգործոցներ, որպիսին լուսանկարում պատկերվածն է։

Ցուցանակը տեղադրված է Վանաձոր քաղաքի փողոցներից մեկի էլեկտրասյան վրա եւ միամիտ անցորդներին լատինատառ- թուրքաբառ տեղեկացնում է, որ ցուցանակից անդին ինչ-որ մարդկանց «հարազատ քռւչան» է։ Սակայն այս բովանդակությամբ գրություններ կարող էին տեղադրված լինել Հայաստանի Հանրապետության ցանկացած բնակավայրի, ցանկացած փողոցի վրա, քանի որ մեր երկրում իսկապես եկել է «քուչի տղերքի» ժամանակը։ Եվ որքան էլ տխուր է, պետք է խոստովանենք, որ «քուչի» մտածողության վրա է հիմնված մեր քաղաքական համակարգը։ Պրոբլեմն ամենայն սրությամբ դրսետրվում է հատկապես այս օրերին՝ Ազգային ժողովի ձեւավորման սկզբունքի շուրջ քննարկումների ձեւով։ Իշխանությունն, ամեն կերպ փորձելով հակազդել ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու ընդդիմության առաջարկին, այն փաստարկում է նրանով, թե իբր կոաակցությունները Հայաստանում չեն կայացել։ Սակայն հարց է առաջանում. իսկ իշխանության ձեւավորման ի՞նչ համակարգ է Հայաստանում կայացել։ Պատասխանը միանշանակ է՝ կայացել է «քուչի տղերքի» համակարգը՝ հիմնված թաղային հեղինակությունների, քրեական ու կիսաքրեական տարրերի զոռբայության, լկտիության ու ամենաթողության պայմաններում։ Եվ այս «հակահամակարգը» կայացել է իշխանությունների աջակցությամբ եւ հովանավորությամբ, քանի որ հենց դրա գոյությունն է իշխանությունների վերարտադրման հիմնական գրավականը։ Բացի այդ, այս համակարգը շատ ավելի հեշտ է վերահսկել հենց «քուչի տղերքի»՝ օրենքի եւ օրինականության հետ ունեցած խնդրրների պատճառով. համակարգին մաս կազմող յուրաքանչյուր անհատի՝ անհնազանդության նույնիսկ նվազագույն դրսետրման դեպքում գործի է դրվում պետական ամբողջ պատժիչ համակարգը։ Այս «հակահամակարգի» անխափան գործունեությունը, անկասկած, ձեռնտու է վերարտադրման նպատակ հետապնդող իշխանության համար, եւ վերջինս ամեն ինչ կանի դրա կազմակերպման ձեւը՝ մեծամասնական ընտրակարգը պահպանելու համար։

Դե իսկ ինչո՞ւ լատինատառ։ Երեւի թե այն պատճառով, որ «քուչի տղերքն» էլ են ուզում միջազգային ասպարեզ դուրս գալ՝ հայկական այս «նոու հաուն» աշխարհին ներկայացնելու համար։ ՉԷ՞ որ հարուստ փորձ է արդեն կուտակված։

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031