Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կլիչկոն հաղթում է դոպինգի՞ օգնությամբ

Հունվար 18,2012 10:08

Գերծանր քաշային բռնցքամարտիկներ, WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վլադիմիր   Կլիչկոն եւ տիտղոսի հավակնորդ Դերեկ Չիսորան փետրվարի 18-ին Մյունխենում  կայանալիք մենամարտից առաջ «BoxNation» հեռուստաալիքի եթերում կազմակերպված  հարցազրույցում հանդես են եկել փոխադարձ սպառնալիքներով ու մեղադրանքներով:
Մասնավորապես, անգլիացին Կլիչկոյին մեղադրել է խթանիչներ օգտագործելու մեջ:   «Ի տարբերություն քեզ, ես արգելված դեղամիջոցներ չեմ ընդունում եւ ուզում եմ  ռինգը մաքրել դոպինգ օգտագործող բռնցքամարտիկներից», – հայտարարել է Չիսորան,  որին, ինչպես երեւում է, ուկրաինացին հիմնավորված հակափաստարկ չի կարողացել  ներկայացնել:
Հիշեցնենք, որ Կլիչկո ավագն արդեն մեկ անգամ բռնվել է դոպինգ օգտագործելու  մեջ: Նա 1996 թվականին, երբ դեռ հանդես էր գալիս սիրողական բռնցքամարտում, չի  անցել դոպին թեստը, որի պատճառով չի մեկնել Ատլանտայի ամառային օլիմպիական  խաղեր: Այն ժամանակ նրան փոխարինել էր եղբայրը՝ Վիտալի Կլիչկոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031