Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սիրունյանը հայտարարությամբ է հանդես եկել

Հունվար 17,2012 21:51

Թե մինչև 2008թ. մարտի 1-ը, թե մարտի 1-ից հետո ես պայքարել եմ արդարության համար, իսկ պայքարից շեղվել և այն կիսատ են թողել ու գործարքի են գնացել ոչ թե ես ու իմ այն քաղբանտարկյալ ընկերները, որոնք որոշել են իրենց հայցերը հետ վերցնել Եվրադատարանից, այլ նրանք, ովքեր օգտագործել են քաղբանտարկյալների անունները իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելու համար: Այն մարդը, որը հայտարարեց, որ պատրաստ է գործիք լինել հասարակության ձեռքին, հենց ինքը քաղբանտարկյալներին որպես գործիք օգտագործեց իր սեփական ու ներխմբային շահերի համար:

Ես առաջինն եմ, որ հայտարարում է այն մասին, որ որոշել է հետ վերցնել իր հայցադիմումը Եվրադատարանից, քանզի այլևս չեմ ցանկանում, որ իմ անունը գործիք դառնա Հայ ազգային կոնգրեսի և կոնգրեսականների ձեռքին, ովքեր հետապնդում են ոչ թե հասարակության շահը, այլ իրենց ներխմբային շահը:

Սուրեն Սիրունյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031