Լրահոս
Օրվա լրահոսը

Դինքի փաստաբանը դժգոհ է դատավճռից

Հունվար 17,2012 20:44

Ստամբուլի առաջին ատյանի 14-րդ դատարանն «Ագօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի գործով ցմահ ազատազրկման է դատապարտել գլխավոր մեղադրյալ Յասին Հայալին։ Այս մասին հաղորդել է tert.am-ը:

Ըստ թուրքական Today’s Zaman պարբերականի՝ գործով անցնող մյուս մեղադրյալ Էրհան Թունցելն արդարացվել է սպանության գործով, սակայն մեղավոր է ճանաչվել 2004թ. Ստամբուլի McDonalds’-ի պայթյունը կազմակերպելու գործում ունեցած դերի համար և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։

Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը քննադատել է դատարանի վճիռը՝ ասելով, որ դա նշանակում է, որ «քաղաքական սպանությունների պետական ավանդույթը» միտումնավոր կերպով անփոփոխ մնաց, քանի որ այն չի առնչվում 2007թ. Դինքի սպանությանը պետության ներգրավվածության վերաբերյալ մեղադրանքներին։

«Հինգ տարի տևած դատական գործընթացի ընթացքում նրանց ծիծաղեցին մեզ վրա։ Մենք չէինք սպասում, որ նրանք ամենամեծ կատակը կթողնեին վերջին պահի համար»,- դատարանի վճիռը հայտարարվելուց հետո ասել է նա։
«Այս վճիռը նշանակում է, որ մի սովորույթ անփոփոխ մնաց՝ քաղաքական սպանությունների պետական ավանդույթը, որով այն խտրականություն է դնում իր որոշ քաղաքացիների նկատմամբ և նրանց վերածում թշնամիների»,- ավելացրել է Չեթինը։
Դինքի ընտանիքի փաստաբանը նաև խոստացել է օգտագործել դատական բոլոր հնարավոր միջոցներն ընդդեմ դատարանի վճռի՝ վստահեցնելով, որ առաջին ատյանի դատարանի վճիռը Դինքի գործի միայն սկզբնական փուլն է։
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է «Ագօս» շաբաթաթերթի խմբագրության շենքի դիմաց 2007թ. հունվարի 19-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031