Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գիզիրյանը պաշտոնազրկեց ապօրինություններ գործած գյուղապետին

Հունվար 17,2012 20:35

Անցած տարեվերջին` Գյումրու կուսանոցում տեղի ունեցած մարզխորհրդի նիստի ժամանակ Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Տուֆաշենի գյուղապետ Համազասպ Մխիթարյանին ստիպել է հրաժարականի դիմում գրել, քանի որ այդ մարդը չի սիրում աշխատել: Ըստ մարզպետի, ինքն ամեն ինչ արել է  նրան կարգի հրավիրելու,  համար, սակայն վերջինս, մարզպետի բառերով ասած, չի ուղղվել, հետևաբար և Գիզիրյանը  որոշել է նրան պատժել: Այսօր Շիրակի մարզպետարանի տարածքային վարչությունից aravot.am-ին տեղեկացրեցին, որ գյուղապետը աշխատանքից ազատման դիմում է գրել, և նրա պաշտոնի համար արտահերթ ընտրություններ են հայտարարվել: Մարզպետարանից  նաև փոխանցեցին, որ գյուղապետը ՕԵԿ-ական է եղել, թեև Արթիկի տարածաշրջանի ՕԵԿ կառույցի  պատասխանատու, Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանը մարզպետարանցիներին հաղորդել է, որ վերջինս հեռացված է  ՕԵԿ-ի շարքերից: Նշենք, որ գյուղապետը բազմաթիվ ապօրինություններ է թույլ տվել, և նրանով այս պահին հետաքրքրված է ԱԱԾ-ն: Ի դեպ, ՕԵԿ-ականները անչափ ակտիվացել են Արթիկի տարածաշրջանում,  օրինակ` Նահապետավանի գյուղապետ Սաշա Վարդանյանը, ով ի միջայլոց, նախկինում դաշնակցական էր, այժմ էլ ակտիվ ՕԵԿ-ական: Նա ստիպված է պայքարել ոչ միայն իր գյուղապետ վերընտրվելու համար, այլև ավագանու այն 6 թկնածուների, որոնք առաջադրվել են նրա նախաձեռնությամբ: Նրա մրցակիցը 30-ամյա  անկուսակցական Գոռ Պետրոսայնն է, ով էլ իր հերթին ավագանու 3 թեկնածուներ է ճարել: Գյուղապետի ՕԵԿ-ական թեկնածու կա նաև Արթիկի ծայրամասային գյուղերից մեկում` Գեղանիստում, որտեղ ներկայիս գյուղապետ անկուսակցական Աղասի Ղազարյանի դեմ պայքարում է դպրոցի զինղեկը` ՕԵԿ-ական Արտյոմ Ալեքսանյանը, ով նախկինում գյուղապետ է եղել, և մարզպետարանցիների բնութագրմամբ` ոչնչով չի փայլել: Նշենք, որ  այստեղ դաշնակցական Մանվել Ղազարյանն էլ հավակնում է գյուղապետի պաշտոնին: Գյուղապետի ընտրություններ են սպասվում նաև Բասեն գյուղում, այստեղ մի տարօրինակ պատմություն կա կապված երիտասարդ գյուղապետ, ՀՀԿ-ական Համլետ Պետրոսյանի հետ: Վերջինս, իրենց գյուղի խնդիրները լուծելու, եկեղեցի կառուցելու նպատակով մեկնել է  Ռուսաստան ու այնտեղ գտնվող մեծահարուստ համագյուղացիներից  այս նպատակի համար գումարներ է հայթայթել, սակայն նրանով սկսել են հետաքրքրվել իրավապահները: Նշենք, որ  երեք գյուղերում` Բասենում, Վահրամաբերդում ու Շիրակում ընտրությունները տառացիորեն ընթանում են նույն սցենարով, ընտրական օրենսգրքի նոր պահանջը բավարարելու նպատակով ՀՀԿ_ական գյուղապետերը իրենց դեմ են հանել կամ տեղակալներին կամ աշխատակազմի գլխավոր մասնագետներին:Հ իշեցնենք, որ ընտրական նոր օրենսգրքի համաձայն, թեկնածուն առանց մրցակցի չի կարող պայքարել, գյուղապետերն էլ, ձևականորեն գրանցել են տալիս իրենց աշխատակիցներին ու ընտրությունների կեսից ստիպում են հանել իրենց թեկնածությունը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031