Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խեղճ նշաձող, մինչեւ ե՞րբ ես իջնելու

Հունվար 17,2012 18:42

2008թ. օգոստոսի 16-ից Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի հեռանալուց հետո, թատրոնը մնաց առանց գեղարվեստական կառավարման: Սա մշակույթի նախարարի ամենախայտառակ որոշումներից մեկն էր, ինչը «սվաղվեց»  իբր «ազատ բեմ» ստեղծելու գաղափարով: Իբրեւ մշակութաքանդ ընկալվող տիկինը թատրոնի մարդկանց խորհուրդ տվեց մի քիչ սպասել, ռեժիսորների համար էլ  իբր քննություն սահմանեց, թե  բեմադրություններ արեք, ու ով լավ աշխատի, նրան էլ կկարգեմ՝ գեղարվեստական ղեկավար կամ գլխավոր ռեժիսոր: Նախարարի մոգոնած քառամյա ֆարսը ավարտվեց օրերս, երբ իմ սուբյեկտիվ կարծիքով ամենագորշ, ոչնչով աչքի չընկնող, բայց  «յուրային» ընկալվող ռեժիսոր Տիգրան Գասպարյանը նշանակվեց գլխավոր ռեժիսոր: Այս մարդը մի քանի ներկայացում է արել եւ իբրեւ դերասան հիմա էլ անհաջող  փայլում է «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալում, ընդ որում այդ «օճառային օպերայում» նա մարմնավորում է մաֆիոզի, ով հարստացել է անօրինական ճանապարհով,  «ֆռֆռում» է՝ զենքը գրպանում, հարցեր է լուծում ուժի կիրառմամբ: Հետաքրրքիր է՝ Մայր թատրոնը երբեւէ ղեկավարած Վաղարշ Վաղարշյանը, Խորեն Աբրահամյանը, Վարդան Աճեմյանը, Հրաչյա Ղափլանյանը, եթե ողջ լինեին, ի՞նչ խորհուրդ կտային իրենց հետնորդին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031