Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյանը Ջոն Պրեսկոտի հետ խոսել է նաեւ մարտիմեկյան դեպքերից

Հունվար 17,2012 18:36

Ինչպես տեղեկացնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը` հունվարի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն  ընդունեց Հայաստանի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց  ԵԽ դերը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում եւ համագործակցությունը եվրոպական այդ կառույցի հետ: Ջոն Պրեսկոտը նշեց, որ Հայաստանում արձանագրվել են զգալի դրական փոփոխություններ եւ առաջընթաց` ներքաղաքական կայունությունն ապահելու ուղղությամբ: Այդ գործընթացում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողը կարեւոր համարեց նաեւ Ազգային ժողովի դերակատարությունը:

Անդրադարձ կատարվեց 2008 թ. մարտյան դեպքերին եւ այդ կապակցությամբ հարուցված քրեական գործին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր: Ջոն Պրեսկոտի խոսքերով`իր իրավասությունների մեջ չի մտնում այն հարցը, թե ինչպիսի ընտրակարգով կանցկացվեն ընտրությունները: Նրա գնահատմամբ` ընտրական օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները տպավորիչ են, իսկ դատաիրավական համակարգի բարեփոխումները`խոստումնալից:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նշեց, որ յուրաքանչյուր դրական փոփոխության արդյունքն ընտրություններն են, եւ որպես Ազգային ժողովի նախագահ, իր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ անելու է ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների համար:

Երկուստեք կարեւորվեց ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան  անցկացնելու անհրաժեշտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031