Այսօր ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում տեղի ունեցավ Երեւանի պետական համալսարանի խորհրդի 2011 թվականի ամփոփիչ նիստը:
Օրակարգի հարցերի քննարկման ժամանակ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը զեկուցեց ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքները, ԵՊՀ 2010-2014թթ. զարգացման ռազմավարական ծրագրի՝ 2010-2011թթ. ուստարվա գործողությունները, ինչպես նաեւ անդրադարձավ բուհում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի համալիր միջոցառումների ծրագրին:
Ռեկտորը խոսեց նաեւ ԵՊՀ կրթական, գիտահետազոտական, հրատարակչական, խմբագրական, տպագրական հիմնական ուղությունների, միջազգային համագործակցության, սոցիալական քաղաքականության, ենթակառուցվածքների մասին :
«Այս տարվա ԵՊՀ բակալավրիատ ընդունվածների թիվը կազմել է 696, իսկ անցյալ տարի ընդունվել են 11234 ուսանող: Մագիստրատուրա առաջին կուրս ընդունվել է 1466 ուսանող, անցյալ տարի՝ 2502: 2011թ.-ի մարտից համալսարանում գործում է 36 դրամաշնորհային ծրագիր, հաշվետու ուստարում գրադարանի գրքային ֆոնդ մուտք է գործել 1712 անուն 10043 միավոր գրականություն, տարին հարուստ էր հոբելյանական տոներով, ինչը ավելի ոգեւորեց ուսանողներին: Մեր ուսանողները շատ գոհ են, նրանք նույնպես ջանասիրաբար աշխատել են, տարին վատ չի փակվել, այն խնդիրները, որոնք դրվել են մեր առջեւ, մենք կարող ենք կատարել»,- վերջում նշեց պարոն Սիմոնյանը:
Կարդացեք նաև
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ