43 երկրներ, այդ թվում նաև Հայաստանը, դիմել են Eurovision երգի մրցույթին` Ադրբեջանում այս տարի մայիսին կայանալիք մրցույթին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է Եվրատեսիլի պաշտոնական կայքը: Սակայն դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը մրցույթին մասնակցելու մասին որոշում է կայացրել:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, այդ հարցը դեռ քննարկվում է:
«Մենք դիմել ենք Եվրատեսիլին, քանի որ հանդիսանում ենք Եվրոպական հեռարձակողների միության անդամ: Սակայն մենք դեռ քննարկում ենք` որքանով ապահով կլինի մեր պատվիրակության մասնակցությունը Բաքվում, ինչպես նաև այլ հարցեր: Կմասնակցենք մրցույթին, թե ոչ, մենք կհայտարարենք ավելի ուշ»,- ասել է Գոհար Գասպարյանը: