Այսօր՝ հունվարի 17-ին կրակոցներ են հնչել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է Գագիկ Շամշյանը, Արաբկիր վարչական շրջանում, Տիգրանյան փողոցում գտնվող «Նիկո» խանութի» մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ, Երեւանի վարչության պետի օպեր գծով տեղակալ Աշոտ Միրիջանյան գլխավորությամբ: Ժամանել են նաեւ քննիչներ, փորձագետներ:
Փորձագետներն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են հրազենի 3 տեսակից կրակված պարկուճներ: Գագիկ Շամշյանը հայտնում է , որ ինքը միայն դեպքի վայրում լուսանկարել է 8 կրակված պարկուճ:
Վիճաբանության եւ կրակոցների արդյունքում արդյոք վիրավորներ կա՞ն՝ դեռ պարզ չէ, քանի որ ոստիկանությունը հիվանդանոցային ահազանգեր այս պահին չունի:
Կարդացեք նաև
Դեպքի վայր են ժամանել նաեւ քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները՝ պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ: Այս պահին նշված հատվածում երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: Կրակոցների արդյունքում կոտրվել են «Նիկոյի»պատուհանների ապակիները:
Քիչ առաջ դեպքի վայր եկավ նաեւ Երեւանի ոստիկանության պետ Ներսես Նազարյանը: