Փետրվարի 12-ին Արթիկի շրջանի Պեմզաշեն գյուղում տեղի կունենան գյուղապետի ընտրություններ: Այդ պաշտոնի համար պայքարում են 3 «հավերժ թեկնածուներ», ընդ որում, ՀՀԿ-ականները դուրս են եկել միմյանց դեմ:
Նշենք, որ Պեմզաշենի գյուղապետն անկուսակցական Անանիկ Ոսկանյանն է, որն ԵԿՄ Արթիկի տարածաշրջանի ղեկավարն է, մեր լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ էլ, գեներալ Մանվել Գրիգորյանը նրա քավորն է:
Այժմյան գյուղապետի դեմ պայքարելու է նախկին գյուղապետը` ՀՀԿ-ական Երվանդ Միքայելյանը, որը նախորդ ընտրություններում ստիպված եղավ իր աթոռը գեներալի սանիկին զիջել ու տեղավորվել աշխատանքի §Հայռուսգազարդի¦ ՓԲԸ-ի Արթիկի տեղամասում` որպես ինժեներ-ճարտարագետ:
Երրորդ թեկնածուն հանրապետական Ալբերտ Պետրոսյանն է, որն արդեն իսկ առիթ է ունեցել գյուղապետերի հետ ընտրապայքարի ելնել ու ամենաքիչ ձայները հավաքել:
Կարդացեք նաև
Նշենք, որ 3 թեկնածուներն էլ ինքնառաջադրվել են: ՀՀԿ-ն զերծ է մնացել իր կուսակիցներին պաշտոնապես սատարելուց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ